Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերեան միկրոբլոգում արձագանգել է Թուրքիայում իշխող կոալիցիայի առաջնորդների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Դեւլեթ Բահչէլիի՝ թուրքական աշխարհի քարտէզի՝ պանթուրիստական գաղափարախօսութեան առարկայացման ցուցադրութեանը:
«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերեան միկրոբլոգում արձագանգել է Թուրքիայում իշխող կոալիցիայի առաջնորդների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Դեւլեթ Բահչէլիի՝ թուրքական աշխարհի քարտէզի՝ պանթուրիստական գաղափարախօսութեան առարկայացման ցուցադրութեանը:
«Նման գործողութիւնները միայն վատթարացնում են այդ երկրի իրավիճակը: Այն պայմաններում, երբ Թուրքիան գտնւում է տնտեսական ճգնաժամի մէջ, թուրք իշխանաւորները էսկալացիա են հրարում՝ հարեւան երկրների հետ փոխգործակցութեան եզրեր գտնելու փոխարէն»,- գրել է իրանահայ պատգամաւորը:
«Մինչդեռ, միակ երկիրը, որը պատմական քարտէզների վերականգնումից չի վնասւի դա Իրանն է»,- յաւելել է նա: