Հա

Քաղաքական

22/11/2021 - 08:20

«Իրանի շահերից չի բխում, որ թուրքադրբեջանական դաշինքը անգամ 1 սմ առաջանայ ՀՀ-ում». իրանագէտ

Իրանի նման բարեկամ պետութիւններից ակնկալւող արձագանգների համար մենք նախ պէտք հասկանանք՝ արդեօ՞ք ՀՀ-ից շատ յստակ, փաստարկւած եւ վճռական կերպով, պաշտօնական մակարդակով հնչել է արձանագրում այն մասին, որ ՀՀ որոշ տարածքներ այս պահի դրութեամբ գտնւում են Բաքվի բռնապետի բռնազաւթման տակ, ներկայացրե՞լ ենք՝ ինչ տարածքների մասին է խօսքը: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով Սիւնիքի սահմանային իրավիճակին եւ Իրանից ակնկալւող աջակցութեանը։

«alikonline.ir» - Իրանի նման բարեկամ պետութիւններից ակնկալւող արձագանգների համար մենք նախ պէտք հասկանանք՝ արդեօ՞ք ՀՀ-ից շատ յստակ, փաստարկւած եւ վճռական կերպով, պաշտօնական մակարդակով հնչել է արձանագրում այն մասին, որ ՀՀ որոշ տարածքներ այս պահի դրութեամբ գտնւում են Բաքվի բռնապետի բռնազաւթման տակ, ներկայացրե՞լ ենք՝ ինչ տարածքների մասին է խօսքը: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով Սիւնիքի սահմանային իրավիճակին եւ Իրանից ակնկալւող աջակցութեանը։

«Ակնյայտ է, որ Իրանի շահերից չի բխում, որ թուրքադրբեջանական դաշինքը նոյնիսկ մէկ սանտիմետր առաջանայ ՀՀ-ի յատկապէս Սիւնիքի մարզում, բայց եթէ մենք չենք արձանագրում փաստը, որ Սիւնիքում տեղի է ունեցել մեր ինքնիշխան տարածքի որոշ հատւածների բռնազաւթում, եւ այս ուղղութեամբ չենք ակնկալում իրանական աջակցութիւն, ապա անիմաստ է սպասել, որ ինչ-որ մէկը կը գտնւի «Հռոմի պապից աւելի կաթոլիկ»: Երբ իշխանութիւնը ներքաղաքական խնդիրները լուծելու համար փորձում է չներկայացնել իրական պատկերը կամ ներկայացնել կիսատ-պռատ, ապա մեր միջազգային գործընկերներն էլ չեն հասկանում՝ ինչպիսի արձագանգներ պէտք է տան»,- ասաց իրանագէտը։

Ըստ Ոսկանեանի՝ միջազգային ասպարէզում մենք ունենք բարեկամներ, բայց նրանք շատ դէպքերում սպասում են ՀՀ-ի յստակ մօտեցումներին, որ կարողանան իրենց ունեցած գործիքակազմերով ճնշումներ գործադրել Բաքւի բռնապետի վրայ, սակայն երբ Հայաստանից հնչում են յայտարարութիւններ, թէ Խորհրդային Հայաստանի ինչ-որ տարածք ադրբեջանական է, հարց է առաջանում՝ արդեօ՞ք միջազգային հանրութիւնը կարող է ճնշում բանեցնել Ադրբեջանի վրայ:

«Ի վերջոյ, Բաքւի բռնապետը յայտարարել է, որ Հայաստանն ընդունում է, որ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատւածներ ադրբեջանական են, հետեւաբար մնացեալ բոլոր «խաղացողները» պէտք է լռեն այդ մասին»,- ասաց փորձագէտը՝ նշելով, թէ տեղի է ունենում մի գործընթաց, երբ թշնամին մեզ կանգնեցնում է փաստի առջեւ, յետոյ սկսում ենք որոնումների մէջ ընկնել:

«Պէտք է պատրաստւել ՀՀ պաշտպանունակութեան բարձրացմանը: Դրա համար կան մի շարք հարթակներ, որոնցից առաջինը վերաբերում է ՀՀ-ՌԴ երկկողմ յարաբերութիւններին, յաջորդիւ՝ ՀԱՊԿ-ին։ Այժմ Բաքւի բռնապետի եւ էրդողանական վարչախմբի ծաւալապաշտական նկրտումների հետեւանքով ստեղծւել է նաեւ Իրանի հետ յարաբերութիւնների խորացման հնարաւորութիւն՝ յատկապէս անվտանգութեան ոլորտում՝ հայ-իրանական հակաահաբեկչական գործողութիւնների համար հնարաւոր սցենարների մշակում ու այդ ուղղութեամբ մեխանիզմների ստեղծմանը միտւած քայլեր»,- ասաց իրանագէտը։

Վերջինիս խօսքով՝ դրանով հնարաւորութիւնները չեն սահմանափակւում․մեր տարածաշրջանով հետաքրքրւած է Հնդկաստանը՝ հաշւի առնելով պակիստանեան ներգրաււածութիւնը 44-օրեայ պատերազմում եւ այժմ էլ Հայաստանի դէմ ծրագրւող գործողութիւններում։ Ուստի, ըստ Ոսկանեանի, ՀՀ-ն կարող է աշխատել նաեւ Հնդկաստանի հետ՝ ապահովելու անվտանգային կարիքների որոշակի բաղադրիչները:

Միւս կողմից, Ոսկանեանի դիտարկմամբ, Թուրքիան Մերձաւոր Արեւելքում չունի մեծ թւով բարեկամներ, ուստի այդ ուղղութիւնը պէտք է դառնայ ՀՀ արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւններից մէկը:

«Թուրքադրբեջանական դաշինքը չի դադարելու հակահայկական գործողութիւններ իրականացնել, ագրեսիւ քայլեր կատարել, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգութիւններ իրականացնել, Արցախի հայ բնակչութեան բնաջնջելու քաղաքականութիւնն առաջ մղել, որովհետեւ դա, ըստ էութեան, նրանց պետականութեան կերտման ծրագրի բաղադրիչներից մէկն է, որն ընդհանրապէս չեն թաքցնում: Ներկայ պայմաններում ՀՀ-ն պէտք է աշխատի հինական մէկ ուղղութեամբ՝ ամրապնդել ՀՀ անվտանգութիւնը, աշխատել թշնամական կողմի հնարաւոր թուլացման բոլոր գործիքակազմերը ձեռքի տակ ունենալ եւ օգտագործել, յետանկախութեան շրջանում ՀՀ համար ամենաթոյլ եւ խոցելի այս իրավիճակում չգնալ որեւէ պայմանաւորւածութեան, որը կարձանագրի մեր պետութեան նման վիճակը»,- ասաց նա։

Անդրադառնալով «խաղաղութեան դարաշրջան» բացելու մասին խոստումներին՝ իրանագէտն ընդգծեց, որ իրականում մեր տարածաշրջանում որեւէ խաղաղութեան դարաշրջան չի բացւել, եւ պատմութիւնը վկայում է, որ այստեղ խաղաղութեան դարաշրջանները եւ կայունութեան ժամանակահատւածները շատ կարճ են տեւել:  Ըստ Ոսկանեանի՝ դա հասկանում է նաեւ թշնամին՝ Բաքւի բռնապետն ու նրան ամէն կերպ աջակցող, հովանաւորող եւ ուղղորդող էրդողանական վարչախումբը, եւ եթէ դիտարկենք նրանց գործողութիւնները, դրանք միշտ միտւած են եղել յաջորդ ռազմական բախմանը պատրաստւելուն:

«Դա են վկայում թէ՛ անցկացւած զօրավարժութիւնների աննախադէպ քանակները, թէ՛, նաեւ, ՀՀ-ի տարածքի նկատմամբ ագրեսիւ գործողութիւնները, թէ՛ մեր Հանրապետութեան որոշ հատւածների բռնազաւթումը, ուստի միամտութիւն է կարծել, որ մեր տարածաշրջանում առնւազն թշնամին պատրաստւում է խաղաղութեան: Նրանք պատրաստւում են Հայաստանին ծնկի բերելուն եւ իրենց գրեթէ 100-ամեայ երազանքին՝ «թուրանական միջանցքի» ստեղծմանը հասնելուն, որը Թուրքիան Նախիջեւանի Հանրապետութեան եւ ադրբեջանական արհեստածին կազմաւորման միջոցով կը կապի Կենտրոնական Ասիային»,- ասաց Ոսկանեանը՝ նշելով, թէ նրանք այդ ծրագրի իրականացման ուղղութեամբ որեւէ ջանք չեն խնայում:

«Մեր առաջին քայլը պէտք է լինի մեր հասարակութեանն այս պատկերը ներկայացնելը, որ վերջ տրւի պատրանքներին, եւ մենք էլ, հասկանալով ստեղծւած իրավիճակը, պատրաստւենք համարժէք եղանակներով արձագանգելու թշնամական բոլոր ոտնձգութիւններին՝ ոչ միայն Հայաստանի ներսում ստեղծելով այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որը պատրաստ կը լինի արձագանգել բոլոր մարտահրաւէրներին, այլեւ վերականգնելու մեր անվտանգութեան բոլոր համակարգերը»,- ասաց Վարդան Ոսկանեանը։

 

Յարակից լուրեր

  • «Թուրքիան կը դառնա՞յ Հայաստանի «մեծ եղբայրը»». Regnum
    «Թուրքիան կը դառնա՞յ Հայաստանի «մեծ եղբայրը»». Regnum

    Հետեւելով Հայ Կաթողիկէ պատրիարք Ռաֆայէլ Պետրոս 21-րդին օրինակին, որն անցեալ տարւայ դեկտեմբերի կէսերին մեկնաբանել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները վերականգնելու նախաձեռնութիւնը, օրերս իրենց խօսքն են ասել Կոստանդնուպոլսի Հայ Առաքելական Եկեղեցու պատրիարք Սահակ Մաշալեանը եւ համայնքի ներկայացուցիչները։

  • «Ադրբեջանական այդ փողերը շաղախւած են մեր եղբայրների արիւնով». Վարդան Ոսկանեան
    «Ադրբեջանական այդ փողերը շաղախւած են մեր եղբայրների արիւնով». Վարդան Ոսկանեան

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

  • Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ուկրայինայի տարածքային ամբողջականութեանը
    Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ուկրայինայի տարածքային ամբողջականութեանը

    «Circle Foundation»-ի կողմից անցկացւած վեբինարի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խօսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ Ուկրայինայի դէմ Ռուսաստանի կողմից ռազմական գործողութեան հետեւանքները մեծ եւ անդառնալի կը լինեն: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է խնդրի լուծման համար ցանկացած դեր ստանձնել: Գրում է «Ermenihaber.am»-ը:

  • Ձերբակալւել է Էրդողանին ուղիղ եթերում վիրաւորած թուրք լրագրողը
    Ձերբակալւել է Էրդողանին ուղիղ եթերում վիրաւորած թուրք լրագրողը

    Թուրք լրագրողուհի Սեդէֆ Քաբաշը ձերբակալւել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցէին ուղիղ եթերում հնչեցրած վիրաւորական արտայայտութիւնների համար, նրա խօսքերը լայն արձագանգ են գտել սոցիալական ցանցերում: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով CNN Turk-ին։

  • ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապւած կոնգրեսականի տունը, Ադրբեջանի դեսպանը «մէկ քայլ առաջ» լքել է Վաշինգտոնը
    ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապւած կոնգրեսականի տունը, Ադրբեջանի դեսպանը «մէկ քայլ առաջ» լքել է Վաշինգտոնը

    ԱՄՆ Հետաքննութիւնների դաշնային բիւրոն (ՀԴԲ-FBI) խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուէլարի՝ Տեխաս նահանգում գտնւող բնակարանը դաշնային լայնածաւալ հետաքննութեան մի գործով, որի հետքերը տանում են դէպի Ադրբեջան եւ կապված են նաեւ ամերիկացի որոշ գործարարների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին յայտնում է ամերիկեան ABC News-ը՝ յղում անելով իր աղբիւրներին:
    Ըստ ABC News-ի՝ գործը հետաքննում է Վաշինգտոնի բարձրաստիճան դատախազը, բայց պարզ չէ՝ արդեօք հէնց Կուէլարն է Ադրբեջանի եւ ամերիկացի գործարար շրջանակների հետ առնչւող դաշնային հետաքննութեան հիմնական թիրախը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։