Հա

Քաղաքական

22/11/2021 - 13:20

«ՄԱԳԱՏԷ-ն պէտք է մնայ տեխնիկական համագործակցութեան շրջանակում». ԱԳՆ խօսնակ

Մենք մշտապէս ՄԱԳԱՏԷ-ին խորհուրդ ենք տւել մնալ տեխնիկական համագործակցութեան շրջանակում եւ թոյլ չտալ որոշ երկրների առաջ մղել իրենց քաղաքական մտադրութիւնները՝ Գործակալութեան անւան ներքոյ: 

«alikonline.ir» - Մենք մշտապէս ՄԱԳԱՏԷ-ին խորհուրդ ենք տւել մնալ տեխնիկական համագործակցութեան շրջանակում եւ թոյլ չտալ որոշ երկրների առաջ մղել իրենց քաղաքական մտադրութիւնները՝ Գործակալութեան անւան ներքոյ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ ասել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսիի այցին Իրան, Խաթիբզադէն ասել է. «Իրան-ՄԱԳԱՏԷ յարաբերութիւնները մշտապէս փորձ է արւել պահպանել ՄԱԳԱՏԷ-ի ընթացակարգերի շրջանակում: Յուսով ենք, որ այս այցը նոյնքան կառուցողական կը լինի, որքան նախորդները:

Մենք մշտապէս ՄԱԳԱՏԷ-ին խորհուրդ ենք տւել մնալ տեխնիկական համագործակցութեան շրջանակում եւ թոյլ չտալ որոշ երկրների առաջ մղել իրենց քաղաքական մտադրութիւնները՝ Գործակալութեան անւան ներքոյ: Բնական է, որ մենք անհրաժեշտ որոշումներ կը կայացնենք, ելնելով զարգացումների ընթացքից»:

ԱԳՆ մամլոյ խօսնակը նշել է, որ Գրոսիի այցի թւականը նախապէս համաձայնեցւած է եղել կողմերի միջեւ, իսկ դրա օրակարգն էլ յստակեցւած է եղել Իրանի կողմից. «Դիւանագիտական որեւէ այց չի կայանայ, քանի դեռ յստակ օրակարգ չկայ: Իհարկէ, Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ կան որոշակի խնդիրներ: Մենք միշտ փորձել ենք այդ հարցերը լուծել տեխնիկական շրջանակում, եւ նոյնը յորդորել ենք ՄԱԳԱՏԷ-ին: Այս ուղեւորութիւնը նոյն շրջանակում է»,- ասել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։