Հա

Քաղաքական

23/11/2021 - 13:30

«Կառավարութիւնն իր ամբողջ ուժերը գեներացնի՝ ժողովրդի կենսամակարդակի բարելաւման ուղղութեամբ». Հանրապետութեան նախագահ

Կառավարութիւնը պէտք է իր ամբողջ ուժերը գեներացնի ժողովրդի կենսամակարդակի բարելաւման ուղղութեամբ, այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Բասիջ» կազմակերպութեան ղեկավարների հետ հանդիպմանը յայտնել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

«alikonline.ir» - Կառավարութիւնը պէտք է իր ամբողջ ուժերը գեներացնի ժողովրդի կենսամակարդակի բարելաւման ուղղութեամբ, այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Բասիջ» կազմակերպութեան ղեկավարների հետ հանդիպմանը յայտնել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

««Բասիջ»-ը ձեւաւորւել է այաթ. Խոմէյնիի յեղափոխական ջանքերով, այն մշտապէս պահպանել է իր ուժը, արդիականութիւնը եւ արդիւնաւէտութիւնը՝ գործելով, յանուն մեր երկրի եւ ժողովրդի շահերի պաշտպանութեան»,- նշել է նախագահը՝ կարեւորելով «Բասիջ» ուժերի գործունէութիւնը:

Այդ կազմակերպութեան առանցքային առաքելութիւններից մէկն, ըստ նախագահ Ռէյիսիի՝ ժողովրդի կենսամակարդակի բարելաւմանը ուղղւած քայլերի իրականացումն է:

««Բասիջ» կազմակերպութիւնը՝ իր էութեամբ վեր է ցանկացած՝ խմբային, կուսակցական եւ անհատական շահերից: Որդեգրելով, բարձր արժէքներ՝ յեղափոխական ուղեգիծ, «բասիջ»-ը դրսեւորում է ժողովրդին ծառայելու մեծ կամք»,- ասել է Նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։