Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան 15-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ նոյեմբերի 27-ին մեկնել է Թուրքմենստան:
«alikonline.ir» - Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան 15-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ նոյեմբերի 27-ին մեկնել է Թուրքմենստան. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Աշխաբադում, նախագահ Ռէյիսին հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկւել են երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման եւ երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական մակարդակի բարձրացմանը վերաբերող հարցեր։
Նշենք, որ տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան 15-րդ գագաթնաժողովը կը մենկնարկի այսօր՝ նոյեմբերի 28-ին: