Հա

Քաղաքական

28/11/2021 - 10:00

«Պէտք է հեշտացնել արտասահմանում բնակւող իրանցիների երթեւեկութեան եւ ներդրման պայմանները». Ռէյիսի

Արտերկրում բնակւող իրանցիներն Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացիներ են, եւ մեր երկրի դեսպանատներն ամբողջ աշխարհում պէտք է դիւրացնեն նրանց երթեւեկութեան, աշխատանքի եւ ներդրումների հարցն Իրանում: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ երէկ՝ նոյեմբերի 27-ին, Թուրքմենստանում բնակւող իրանցիների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

«alikonline.ir» - Արտերկրում բնակւող իրանցիներն Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացիներ են, եւ մեր երկրի դեսպանատներն ամբողջ աշխարհում պէտք է դիւրացնեն նրանց երթեւեկութեան, աշխատանքի եւ ներդրումների հարցն Իրանում: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ երէկ՝ նոյեմբերի 27-ին, Թուրքմենստանում բնակւող իրանցիների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

Ընդգծելով, որ արտերկրում ապրող իրանցիների կապը պէտք է պահպանւի իրանաիսլամական մշակոյթի, սովորոյթների, աւանդոյթների եւ հնագոյն քաղաքակրթութեան հետ, նախագահն ասել է. «Պէտք է համապատասխան պայմաններ ապահովւեն երկրի հետ իրանցիների մշտական ​​եւ մնայուն ​​հաղորդակցութեան համար, եւ հիմքեր ստեղծւեն նրանց ներգրաւելու, աշխատանքի տեղաւորելու եւ երկրում ներդրումներ կատարելու համար: Եթէ որեւէ մէկը ցանկանում է ներդրումներ կատարել Իրանում, պէտք է վստահ լինի, որ իր կապիտալի անվտանգութիւնը երաշխաւորւած է»:

Հանրապետութեան նախագահն ասել է, որ արտերկրում բնակւող իրանցիները համարւում են Իրանի Իսլամական Հանարպետութեան դեսպանները, որոնք ներկայացնում են մի մեծ ժողովրդի, որը 40 տարի է, ինչ դիմակայում է մեծապետական ուժերի ամբողջատիրական նկրտումների դէմ, եւ դա մեծ պատիւ է իւրաքանչիւր իրանցու համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։