Հա

Քաղաքական

28/11/2021 - 11:40

ԱԳ նախարարը կարեւորել է Իրանի եւ Ղազախստանի միջեւ յարաբերութիւնների ընդլայնումը

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը՝ Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Շոհրաթ Նուրշիֆի հետ հանդիպմանը կարեւորել է Ղազախստանի հետ յարաբերութիւնների ընդլայման հնարաւորութիւնների իրացումը:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը՝ Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Շոհրաթ Նուրշիֆի հետ հանդիպմանը կարեւորել է Ղազախստանի հետ յարաբերութիւնների ընդլայման հնարաւորութիւնների իրացումը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան՝ ԷԿՕ-ի 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում անցկացւած երկկողմ հանդիպման ընթացքում, Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալի հետ զրոյցում, նախարար Ամիր Աբդօլլահեանը կարեւորել է երկու երկրների տնտեսական, քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտների յարաբերութիւնների ընդլայնումը:

ԱԳ նախարար Ամիր Աբդօլլահեանը, մասնաւորապէս, կարեւորել է Իրանի եւ Ղազախստանի միջեւ տնտեսական յանձնաժողովների գործունէութեան արդիւնաւէտութեան ապահովմանը միտւած քայլերի ձեռնարկումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։