Հա

Քաղաքական

28/11/2021 - 13:05

Միջուկային գործարքի բանակցութիւնների ֆոնին՝ Իրանի Միջուկային ծրագրով ԱՄՆ յատուկ բանագնացը հանդէս է եկել հերթական հակաիրանական յայտարարութեամբ

Իրանի Միջուկային ծրագրով ԱՄՆ յատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին սպառնացել է Իրանի դէմ նոր պատժամիջոցներ կիրառել՝ անտեսելով սեփական երկրի քայլերը Միջուկային համապարփակ համաձայնագրի չեղարկման վերաբերեալ:

«alikonline.ir» - Իրանի Միջուկային ծրագրով ԱՄՆ յատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին սպառնացել է Իրանի դէմ նոր պատժամիջոցներ կիրառել՝ անտեսելով սեփական երկրի քայլերը Միջուկային համապարփակ համաձայնագրի չեղարկման վերաբերեալ. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Մինչ Բայդէնի վարչակազմը պնդում է, որ դիւանագիտական ​​մօտեցում է ցուցաբերում Իրանի նկատմամբ, ԱՄՆ տարբեր պաշտօնեաներ ներկայանում են Իրանի դէմ առաւելագոյն ճնշումներ գործադրելու սպառնալիքներով:

Հերթական հակաիրանական յայտարարութեամբ է հանդէս եկել Իրանի Միջուկային ծրագրով ԱՄՆ յատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին՝ նշելով, որ Գործարքին չվերադառնալու դէպքում, եւ բանակցութիւնների ձախողման պարագային, ԱՄՆ-ն պատրաստւում է նոր՝ աւելի խիստ պատժամիջոցներ սահմանել Իրանի դէմ:

«Եթէ այս անգամ Իրանը փորձի խաղեր տալ, նոր պահանջներ առաջ քաշել՝ չկատարելով Գործարքով ստանձնած իր պարտաւորութիւնները, ապա ԱՄՆ-ն կոշտ միջոցներ կը կիրառի՝ սահմանելով նոր պատժամիջոցներ, այդ երկրին զսպելու համար»,- նշել է ամերիկացի դիւանագէտը:

 

Յարակից լուրեր

  • «Իրանի՝ «մէկ ամբողջական Չինաստան» քաղաքականութեան պաշտպանութիւնն անկասկածելի է». Քանանի
    «Իրանի՝ «մէկ ամբողջական Չինաստան» քաղաքականութեան պաշտպանութիւնն անկասկածելի է». Քանանի

    ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի հարցմանը, թէ ինչպէս է մեկնաբանում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի (ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի, ԽՄԲ.) Թայւան կատարած այցը, նշել է, որ ՄԱԿ-ի կանոնագրութեան հիմնարար սկզբունքներից մէկն այլ երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման հարցն է, մասնաւորապէս՝ կանոնագրութեան 2-րդ յօդւածի համաձայն ՄԱԿ-ին անդամակցող երկրները պարտաւոր են պահպանել ուրիշ երկրների տարածքային ամբողջականութիւնը եւ քաղաքական անկախութիւնը:

  • Սպասելով 5 օգոստոսին
    Սպասելով 5 օգոստոսին

    19 Յուլիսին Թեհրանի մէջ տեղի ունեցաւ Սուրիոյ հակամարտութեան լուծման Ասթանայի ձեւաչափի երաշխաւոր երկիրներ՝ Ռուսիոյ, Իրանի են Թուրքիոյ նախագահներ Վլատիմիր Փութինի, Իպրահիմ Ռայիսիի եւ Ռեճեպ Թայիպ Էրտողանի վեհաժողովը։ Այդ ժողովի բացման ընթացքին արտասանուած երեք խօսքերուն ալ ընթացքին Էրտողանի դէմքի խոժորութիւնը աւելի քան խօսուն էր։ Արդարեւ, իրանեան եւ ռուսական կողմերը յստակ ու աներկբայ «կարմիր լոյս» վառեցին հիւսիսային Սուրիոյ մէջ քիւրտերուն դէմ զինուորական նոր գործողութիւն մը շղթայազերծելու անոր ծրագիրին դէմ։

  • «Լաւագոյն գործարքը սեղանին է. բոլոր կողմերին կոչ եմ անում կատարել վերջին քայլը». Էնրիկէ Մորա
    «Լաւագոյն գործարքը սեղանին է. բոլոր կողմերին կոչ եմ անում կատարել վերջին քայլը». Էնրիկէ Մորա

    ԵՄ արտաքին քաղաքականութեան հարցերով գլխաւոր քարտուղար Էնրիկէ Մորան իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել անդրադառնալով Միջուկային գործարքին:

  • Երեք ուղերձ Թեհրանից՝ մէկ ամսում. ինչո՞ւ են Իրանում «անհանգիստ»   
    Երեք ուղերձ Թեհրանից՝ մէկ ամսում. ինչո՞ւ են Իրանում «անհանգիստ»  

     

    Իրանցի քաղաքական վերլուծաբան Քէյհան Բարզեգարը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ նորութիւն չէ, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիութիւնը եւ երկրների տարածքային ամբողջականութեան սկզբունքի պահպանումը Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան սկզբունքային հարցերն են:

  • Իրանի հիւպատոսութիւնը Կապանում կարող է բացւել այս տարի
    Իրանի հիւպատոսութիւնը Կապանում կարող է բացւել այս տարի

    Չի բացառւում, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսութեան բացումը Սիւնիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունենայ այս տարի: Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է Կապանի համայնքապետ Գէորգ Փարսեանից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։