Հա

Քաղաքական

02/12/2021 - 08:40

Իրանա-աֆղանական սահմանին իրավիճակը հանդարտ է

Սահմանապահ ուժերն ամբողջովին վերահսկում են օպերատիւ իրավիճակն իրանա-աֆղանական սահմանում՝ Հիմրամանդի շրջանում: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է անվտանգութեան հարցերով Սիստան եւ Բալուչիստանի նահանգապետի տեղակալ Մոհամմադ Հադի Մարաշին:

«alikonline.ir» - Սահմանապահ ուժերն ամբողջովին վերահսկում են օպերատիւ իրավիճակն իրանա-աֆղանական սահմանում՝ Հիմրամանդի շրջանում: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է անվտանգութեան հարցերով Սիստան եւ Բալուչիստանի նահանգապետի տեղակալ Մոհամմադ Հադի Մարաշին:

Ըստ նրա՝ սահմանապահ ուժերն ամբողջովին վերահսկում են օպերատիւ իրավիճակն իրանա-աֆղանական սահմանում՝ Հիրմանդի շրջանում. «Սահմանին իրավիճակը հանդարտ է»,- հաւաստիացրել է նա:

Ներկայացնելով սահմանային փոխհրաձգութեան հետ կապւած միջադէպը, Մարաշին ասել է, որ դրա պատճառը սահմանային գծի մասին աֆղանական կողմի թիւրիմացութիւնն է եղել։ 

«Մի քանի տարի առաջ Իրանի տարածքում՝ Աֆղանստանի սահմանից մի քանի հարիւր մետր հեռաւորութեան վրայ, մաքսանենգների դէմ պայքարելու համար պատ է կառուցւել։ Իրանցի ֆերմերները չորեքշաբթի դուրս են եկել պատից այն կողմ՝ մնալով Իսլամական Հանրապետութեան տարածքում։

Միաժամանակ թալիբները դա սխալմամբ համարել են պետական սահմանի խախտում եւ կրակ բացել։ Դրանից յետոյ փոխհրաձգութիւն է սկսւել իրանցի սահմանապահների հետ»,- ասել է պաշտօնեան՝ յաւելելով, որ հրաձգութեան արդիւնքում զոհեր կամ վիրաւորներ չկան:

Նա, միեւնոյն ժամանակ, հերքել է Թալիբների կողմից Իրանի սահմանային անցակէտերի գրաւման մասին տարածւած լուրերը՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականութեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։