Կառավարութիւնը 1401 թւականի բիւջէի նախագիծը խորհրդարանին կը ներկայացնի յաջորդ կիրակի: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
«alikonline.ir» - Կառավարութիւնը 1401 թւականի բիւջէի նախագիծը խորհրդարանին կը ներկայացնի յաջորդ կիրակի: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Խորհրդարանի այսօրւայ նիստի ընթացքում, ի պատասխան Մահալաթի պատգամաւոր հոջ. Ալիռեզա Սալիմիի դիտողութեանը բիւջէի նախագծի ներկայացման ժամանակի մասին, որն ըստ օրէնքի պէտք է խորհրդարանին ներկայացւի մինչ ազարի 15-ը, Ղալիբաֆն ասաց. «Կառավարութիւնը կառուցւածքային բարեփոխում է կատարում 1401 թւականի բիւջէում, որը խորհրդարանի եւ կառավարութեան առաջնահերթութիւնն է, եւ որի անհրաժեշտութիւնն ընդգծւել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի կողմից։ Որպէսզի բիւջէն բաւարար համոզիչ լինի, նախագահն ընդգծել է, որ այն դեռ երեք օր պէտք է քննարկւի կառավարութիւնում։ Կարծում եմ՝ անհրաժեշտ բարեփոխումներից յետոյ, 1401 թւականի բիւջէի նախագիծը յաջորդ շաբաթ կը ներկայացւի խորհրդարանին»: