ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հրաւէրով, այսօր՝ դեկտեմբերի 5-ին Թեհրան կը ժամանի Սիրիայի ԱԳ նախարար Ֆէյսալ Միկդադը:
«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հրաւէրով, այսօր՝ դեկտեմբերի 5-ին Թեհրան կը ժամանի Սիրիայի ԱԳ նախարար Ֆէյսալ Միկդադը: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ տեղեկացրել է սիրիական Al-Watan պարբերականը:
Երկօրեայ այցի ընթացքում կը քննարկւի երկու երկրների միջեւ ռազմավարական յարաբերութիւնների ամրապնդումը:
ԱԳ նախարարի պաշտօնում, սա Միկդադի երկրորդ այցն է Իրան, իսկ առաջինը՝ նախագահ Ռէյիսիի գլխաւորած կառավարութեան օրօք: