«Խաթամօլանբիա» հակաօդային պաշտպանութեան բազայի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Ղոլամալի Ռաշիդը Իսլ. յեղափոխութեան պահակազօրի աւագ հրամանատարների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանն իր տարածքային եւ սահմանային անվտանգութեան դէմ սպառնացող ցանկացած ոտնձգութեան պատշաճ կարձագանգի:
«alikonline.ir» - «Խաթամօլանբիա» հակաօդային պաշտպանութեան բազայի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Ղոլամալի Ռաշիդը Իսլ. յեղափոխութեան պահակազօրի աւագ հրամանատարների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանն իր տարածքային եւ սահմանային անվտանգութեան դէմ սպառնացող ցանկացած ոտնձգութեան պատշաճ կարձագանգի. հաղորդում է ԻՍՆԱ-ն:
«Սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած սպառնալիք ուղեկցւելու է ԱՄՆ-ի հովանաւորութեան, եւ առանց ԱՄՆ-ի դրական ազդակների սիոնիստները անկարող են որեւէ քայլ կատարել՝ Իրանի միջուկային կենտրոնների եւ զինւած ուժերի դէմ»,- նշել է նա:
Անդրադառնալով Վիեննայի բանակցութիւններին եւ միջազգային հանրութեան հետ երկխօսութեան իրանական ջանքերին, նա նշել է, որ Իրանը ջանքեր է գործադրում երկխօսութեան կայացման ուղղութեամբ, սակայն պատրաստ է համապատասխան արձագանգել ցանկացած ոտնձգութեան, եւ ԶՈՒ-ն մշտադիտարկում է կատարում բոլոր ուղութիւններով՝ պատշաճ արձագանգի ապահովման նպատակով: