Հա

Քաղաքական

25/12/2021 - 10:00

«Բոլոր նահատակներն Իրանի հպարտութեան առիթն են». նախագահ Ռէյիսին այցելել է իրանահայ նահատակ Վարդան Աղախանեանի ընտանիքին

Բոլոր նահատակներն Իրանի եւ իրանցիների հպարտութեան առիթն են, հետեւաբար չպէտք է անտեսել նահատակների ձեռքբերումները: Այս մասին յայտնել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով իրանահայ նահատակ Վարդան Աղախանեանի ընտանիքին կատարած այցելութեան ընթացքում:

«alikonline.ir» - Բոլոր նահատակներն Իրանի եւ իրանցիների հպարտութեան առիթն են, հետեւաբար չպէտք է անտեսել նահատակների ձեռքբերումները: Այս մասին յայտնել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով իրանահայ նահատակ Վարդան Աղախանեանի ընտանիքին կատարած այցելութեան ընթացքում:

«Իրանի ժողովրդի համար իւրաքանչիւրն, ով պատրաստ է իր կեանքը զոհաբերել յանուն հայրենիքի, ժողովրդի եւ հասարակութեան անվտանգութեան ապահովման՝ թանկ, եւ յարգւած է: Այդ իսկ պատճառով նահատակներն Իրանի եւ իրանցիների հպարտութեան առիթն են»,- նշել  է նախագահ Ռէյիսին:

Անդրադառնալով Իրանում տարբեր էթնիկ ժողովուրդների խաղաղ գոյակցութեան պայմաններին նախագահը նշել է. «Իրանի ժողովուրդը մշտապէս պատրաստ է անձնազոհութեամբ պաշտպանել իր հայրենիքը, եւ եթէ փորձեն ներխուժել այս երկրի տարածք, մեր ժողովրդի համար տարբերութիւն չկայ մուսուլմանների, քրիստոնեաների, զրադաշտների միջեւ, բոլոր իրանցիների համար ամենաբարձր արժէքն Իրանն է: Ժողովուրդը պատրաստ է իր կեանքը զոհաբերել յանուն Իրանի»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։