Հա

Քաղաքական

26/12/2021 - 12:10

«Համերաշխութեամբ եւ սիրով ապրում ենք կողք կողքի». Արա Շահվերդեան

Հայերի եւ իրանցիների համակեցութիւնը վերադառնում է 3 հազար տարի առաջւայ: Այս մասին «Իրան» թերթի այսօրւայ համարում գրել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

«alikonline.ir» - Հայերի եւ իրանցիների համակեցութիւնը վերադառնում է 3 հազար տարի առաջւայ: Այս մասին «Իրան» թերթի այսօրւայ համարում գրել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Ստորեւ թարգմանաբար որոշ հատւածներ ենք ներկայացնում յօդւածից։ 

«Ե՛ւ այն ժամանակ, երբ չկար միակրօնութիւն, Վեներայի եւ Միտրայի դաւանութեան օրերին, ե՛ւ միաստւածութեան գերիշխող օրերին, այդ համակեցութիւնը գոյութիւն ունէր (Իսլամ եւ քրոստոնեայ) ժողովուրդների միջեւ, իսկ նրանց կապը օրէցօր ամրապնդւում էր: Եւ Իրանում իսլամի տարածումով, այս յարաբերութիւնները ընդլայնւեց. իսլամ եւ քրիստոնէութիւն դաւանող ժողովուրդները շարունակեցին իրենց խաղաղ գոյակցութիւնը:

Այդ համակեցութիւնը դրսեւորւեց երկու ժողովուրդների մշակութային բազմաթիւ ասպեկտներում, ինչպէս նաեւ՝ աւանդական ծիսակատարութիւնների ընթացքում, եւ ինչպէս նախկինում, այնպէս էլ հայկական, եւ իրանական բազմաթիւ ծիսակատարութիւններ արձանագրեցին ընդհանրութիւններ»,- գրել է Արա Շահվերդեանը:

Նա իր յօդւածի մէկ այլ հատւածում անդրադարձել է քրիստոնեաների եւ իսլամ դաւանող ժողովրդի խաղաղ գոյակցութեանն Իրանի զարգացման եւ տարածքային ամբողջականութեան պահպանման ուղղութեամբ հայերի ներդրմանը՝ նշելով, որ հայութեան դերակատրութիւնը Իրանում շարունակւել ու կրկնակի է դարձել Իսլ. յեղափոխութեան յաղթանակի կերտմամբ, եւ յաղթանակից յետոյ:

Շահվերդեանը հայերի դերակատարութիւնն առանցքային է համարել, մասնաւորապէս՝ Իրանի պարտադրեալ պատերազմի տարիներին, բռնատիրական ռեժիմի դէմ պայքարի ուղղութեամբ, դրանից առաջ եւ ընդհանուր առմամբ՝ 134 նահատակների՝ զինեալ եւ ոչ զինեալների հերոսութիւնների շնորհիւ:

«Պարտադրւած պատերազմի աւարտով մուսուլմանների եւ հայերի երկարամեայ բարեկամութիւնը շարունակւեց, եւ նոյնիսկ յարաբերութիւնները անցան խաղաղ գոյակցութեան սահմանները, հասնելով համերաշխութեան եւ սիրոյ մակարդակի»,- յօդւածի մէկ այլ հատւածում նկատել է Իսլ. խորհրդարանում պատգամաւորը:

«Հայերի եւ իսլամ կրօն դաւանող ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակցութիւնն իր գագաթնակէտի հասնելն արտացոլւում է մասնաւորապէս, Ս. Ծննդեան եւ Նոր տարւայ օրերին, երբ իրանցի բարձրաստիճան պաշտօնեաներից շատերը սովորութեան համաձայն այցելութիւններ են կատարում իրանահայ նահատակների ընտանիքներին»,- նշել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը:

 

Թարցմանեց՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԸ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։