Հա

Քաղաքական

03/01/2022 - 08:27

«Մեզ փորձում են համոզել, թէ թշնամու հետ պայքարում ամէն ինչ իբր վճռւած է». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում .«Մեզ փորձում են համոզել, թէ թշնամու հետ պայքարում ամէն ինչ իբր վճռւած է, քանի որ Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորումն աշխարհում ունի աւելի շատ դաշնակիցներ եւ օժանդակողներ, քան Հայաստանը։

«alikonline.ir»- Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում .«Մեզ փորձում են համոզել, թէ թշնամու հետ պայքարում ամէն ինչ իբր վճռւած է, քանի որ Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորումն աշխարհում ունի աւելի շատ դաշնակիցներ եւ օժանդակողներ, քան Հայաստանը։

Այո՛, այն վայելում է Թուրքիայի, Պակիստանի ու Իսրայէլի աջակցութիւնը, առաջինի պարագայում՝ նոյնիսկ անվերապահ կերպով, անդամակցում է մահմեդական եւ թիւրքալեզու երկրները միաւորող կազմակերպութիւնների եւ այլն

Սակայն արդի աշխարհում այս պետութիւնները չեն, որ ունակ են վճռելու ամէն ինչ: Նոյնիսկ էրդողանական վարչախումբը մեր տարածաշրջանում ամէն ինչ վճռելու հնարաւորութիւն չունի՝ չնայած իր հայատեաց կայսերապաշտական նկրտումներին։

Հետեւաբար, Ադրբեջանի նկատմամբ այս ասպարէզում առաւելութեան հասնելը պէտք է լինի ոչ թէ քանակական, այլ որակական առումով, իսկ այդ գերակայութիւնը՝ միտւած չէզոքացնելու Բաքւի բռնապետի դաշնակիցների աջակցութիւնն ամենաանհրաժեշտ պահին, եւ թշնամուն թողնելով մեզ հետ մեն-մենակ, հերթական անգամ ջախջախելու նրան։

Այո՛, սա դժւարին եւ հսկայական ջանք պահանջող աշխատանք է, սակայն ո՞վ է ասել, թէ ազգերը յաջողում են ծուլութեամբ ու պարտւողականութեամբ եւ ո՞վ է համոզւած, որ մեր տարածաշրջանում լինելու է «խաղաղութեան դարաշրջան», եթէ դրանում վստահ չէ նոյնիսկ այդ մասին յայտարարողը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։