Հա

Քաղաքական

03/01/2022 - 11:50

«ՄԱԿ-ի ԱԽ-ում պէտք է պատասխանատու ճանաչեն ԱՄՆ-ին եւ Իսրայէլին գեներալ Սոլէյմանիի սպանութեան համար». Մաջիդ Թախթ Ռաւանչի

Գեներալ Սոլէյմանիի մահւան 2-րդ տարելիցի առիթով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին բողոքի նամակ է յղել ՄԱԿ-ի ԱԽ ղեկավարութեանը՝ նշելով, որ անվտանգութեան խորհուրդն անհրաժեշտ է գործի իր պատասխանատւութեան շրջանակում, մասնաւորապէս՝ պատասխանատւութեան ենթարկելով՝ գեներալ Սոլէյմանիի սպանութեան կազմակերպիչներին ԱՄՆ-ին եւ Իսրայէլին:

«alikonline.ir» - Գեներալ Սոլէյմանիի մահւան 2-րդ տարելիցի առիթով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին բողոքի նամակ է յղել ՄԱԿ-ի ԱԽ ղեկավարութեանը՝ նշելով, որ անվտանգութեան խորհուրդն անհրաժեշտ է գործի իր պատասխանատւութեան շրջանակում, մասնաւորապէս՝ պատասխանատւութեան ենթարկելով՝ գեներալ Սոլէյմանիի սպանութեան կազմակերպիչներին ԱՄՆ-ին եւ Իսրայէլին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«ՄԱԿ-ի ԱԽ-ն պէտք է պատասխանատւու ճանաչի ԱՄՆ-ին եւ Իսրայէլին գեներալ Սոլէյմանիի սպանութեան համար»,- յստակեցրել է նա:

Իր յղած նամակում նա մանրամասնութիւններ է ներկայացրել գեներալ Սոլէյմանիի մահւան վերաբերեալ, նշել է, որ վերջերս տւած հարցազրոյցներից մէկում Իսրայէլի ռազմական հետախուզութեան նախկին ղեկավարը խոստովանել է գեներալ Սոլէյմանիի կանխորոշւած սպանութեան կազմակերպման հարցում այդ երկրի մասնակցութեան մասին՝ նշելով, որ իսրայէլական հետախուզութիւնը դերակատարութիւն է ունեցել սպանութեան կազմակերպման ուղղութեամբ:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը կրկին շեշտել է, որ Իրանը միջազգային հանրութեան մօտ բազմիցս բարձրաձայնել է սպանութեան դատապարման եւ նմանատիպ միջադէպերի կանխարգելմանն ուղղւած քայլերի կատարման անհրաժեշտութեան վերաբերեալ:

Ըստ Թախթ Ռաւանչիի՝ գեներալ Սոլէյմանիի սպանութիւնը մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի ակնյայտ խախտում էր, եւ այդ յանցագործութիւնների եւ խախտումների կանխարգելումը հնարաւոր է, միայն այդ միջադէպերի կազմակերպիչներին պատասխանատւութեան ենթարկելու պարագային:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։