Հա

Քաղաքական

03/01/2022 - 13:40

Սրբազան Հայրը Սարդար Սոլէյմանիին նւիրւած համաժողովում. «Պատմութիւնը վկան է, թէ իր խիզախ ու անձնազոհ զաւակներով է երաշխաւորւած ազգերի ու երկրների գոյատեւումը»

Այսօր՝ երեքշաբթի, յունւարի 3-ին, Թեհրանի Իսլ. մշակոյթի եւ հաղորդակցութեան կենտրոնում Սարդար Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան երկրորդ տարելիցի առիթով անց կացւեց «Ազատութեան, անվտանգութեան եւ կրօնների խաղաղ ապրելու պաշտպանը» համաժողովը:

«ԱԼԻՔ» - Այսօր՝ երկուշաբթի, յունւարի 3-ին, Թեհրանի Իսլ. մշակոյթի եւ հաղորդակցութեան կենտրոնում Սարդար Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան երկրորդ տարելիցի առիթով անց կացւեց «Ազատութեան, անվտանգութեան եւ կրօնների խաղաղ ապրելու պաշտպանը» համաժողովը:

Կրօնների եւ մշակոյթների երկխօսութեան կենտրոնի կողմից կազմակերպւած այս համաժողովում, բացի Իրանի Իսլ. Հանրապետութեան մշակութային եւ քաղաքական գործիչներից, մասնակցութեան յայտ են ներկայացրել միաստւածական կրօնների առաջնորդներ՝ Սիրիայից, Լիբանանից, եւ Իրաքից նահատակ Սոլէյմանիի դերը տարածաշրջանում կրօնական իրաւունքների պաշտպանութեան եւ ծայրայեղականութեան դէմ պայքարում:

Թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը համաժողովի առաջին ատենախօսներրից էր: Նա իր խօսքերում կարեւորելով նահատակ Սոլէյմանիի դերը՝ ահաբեկչութեան դէմ պայքարում անդրադարձաւ Սարդար Սոլէյմանիի հերոսի կերպարին եւ մէջբերումներ արեց նոյն կապակցութեամբ գրւած Հալէպի հայ ջոկատայինների գրութիւններից:

Սրբազան Հայրը մասնաւորաբար նշեց. «Հալէպի հայ երիտասարդներն իրենց «ֆէյսբուք»-եան էջերում ողբում են Սարդար Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան համար եւ դատապարտում յանցաւոր այդ արարքը, որը յանգեցրել է նրա եւ իր ընկերների նահատակութեանը»։

«Հայ զինւորը «ֆէյսբուք»-եան իր էջում գրել է, թէ ինչպէս կարելի է չտխրել Սարդար Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան համար, երբ նա Հալէպում եւ Լաթաքիայի բարձունքներում առիւծի պէս կռւում էր ահաբեկիչների դէմ, որ բանակի տղաներն ու անմեղ քաղաքացիները ազատութեան մէջ լինեն ու անվնաս: Պատմութիւնը վկան է, թէ իր խիզախ ու անձնազոհ զաւակներով է երաշխաւորւած ազգերի ու երկրների գոյատեւումը»:

Համաշխարհային ամբարտաւանութեանը դիմակայելու եւ Իսլամական յեղափոխութեան ուսմունքները բացատրելու տարբեր ոլորտներում այս մեծ մոջահիդի լայնածաւալ ներկայութեան շնորհիւ Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութիւնը այս մեծ ջիհադիստի նահատակութեան եւ նահատակութեան երկրորդ տարելիցին ի յաւելումն նախապատրաստելու ծրագրերի շարք միջազգային ասպարէզում անցկացնում է «Ազատութեան, անվտանգութեան եւ կրօնների խաղաղ ապրելու պաշտպան» գիտաժողովը:

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցաւ լուսանկարների ցուցահանդէս համամարդկութեան թշնամիների, յատկապէս ԴԱԷՇ-ի կողմից քրիստոնեայ, եզդի եւ.... փոքրամասնութիւնների դէմ իրականացւած յանցագործութիւնների ու անարդարութեան թեմայով:

Յատկանշական է, որ համաժողովին ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, քահանահայրեր եւ Հայ կաթողիկէ համայնքի Թեմական խորհրդի ներկայացուցիչները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։