Հա

Քաղաքական

03/01/2022 - 16:30

Ռէյիսի. «Իրանի սկզբունքային քաղաքականութիւնը երկրների տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան պաշտպանութիւնն է»

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Զրուցակիցները քննարկել են իրանա-հայկական յարաբերութիւնների հետագայ զարգացմանն առնչւող օրակարգային մի շարք հարցեր:

Նախագահ Ռէյիսին կարեւորել է երկու երկրների միջեւ բարձր մակարդակի շփումների շարունակականութեան ապահովման անհրաժեշտութիւնը:

«Կովկասեան տարածաշրջանում իրավիճակի զգայունութիւնը պահանջում է տարածաշրջանի երկրների պարբերաբար քննարկումները՝ տարածաշրջանային եւ երկկողմ հարցերի վերաբերեալ»,- նշել է նախագահը:

Նախագահ Ռէյիսին նշել է, որ Իրանի հիմնական քաղաքականութիւններից երկրների տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան պաշտպանութիւնն է, եւ մեր երկիրը այդ համատեքստում հովանաւորում է ՀՀ տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը, եւ այդ երկրի բոլոր անցակէտերի եւ ճանապարհների անվտանգութիւնը:

Նախագահն ասել է, որ Թեհրանը ողջունում է առաջընթացը Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ բանակցային գործընթացում։ Մենք յուսով ենք, որ երկու երկրների միջեւ մնացած հարցերը խաղաղ ճանապարհով կը լուծւեն միջազգային սկզբունքների եւ իրաւունքի շրջանակներում, եւ մենք ականատես կը լինենք աւելի շատ խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան տարածաշրջանում։

Նա նաեւ յաւելել է. «Մենք նաեւ աջակցում ենք տրանսպորտային միջոցների շրջափակման վերացմանը»:

Նախագահն ընդգծել է տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղւած երկու երկրների կառավարութիւների եւ յանձնաժողովների սերտ համագործակցութեան կարեւորութիւնը:

Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին

ՀՀ վարչապետը, նախագահ Ռէյիսիին է ներկայացրել Կովկասեան տարածաշրջանի շուրջ բանակցութիւնների վերջին զարգացումները:

Մեր երկրի նախագահը ՀՀ վարչապետին եւ հայ ժողովրդին շնորհաւորել է Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Փաշինեանը շնորհաւորել է Իրանի քրիստոնեաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, Իրանի Իսլամական Հանրապետութեանը շնորհակալութիւն յայտնել Իրանի հայութեան ինքնութեան պահպանման, եւ մահմեդական եղբայրների կողքին խաղաղ գոյութեան անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղութեամբ:

Նաեւ անդրադարձել է ՀՀ-ում իրանցի տնտեսվարողների գործունէութեան խթանմանը միտւած քայլերին՝ նշելով, որ առկայ է մեծ ներուժ ՀՀ-ում իրանական ընկերութիւնների գործունէութեան համար, մանսնաւորապէս՝ ենթակառուցւածքային ոլորտում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։