Հա

Քաղաքական

04/01/2022 - 08:49

«Նախագահ Ռէյիսիի այցը Ռուսաստան երկու երկրների յարաբերութիւններում ելման կէտ է». ՌԴ-ում ԻԻՀ դեսպան

Ռուսաստանի դաշնութիւնում Իրանի իսլ. Հանրապետութեան դեսպան Քազեմ Ջալալին անդրադարձել է նախագահ Ռէյիսիի՝ յաջորդ շաբաթւայ ընթացքում նախատեսւած այցին Մոսկւա:

«alikonline.ir»- Ռուսաստանի դաշնութիւնում Իրանի իսլ. Հանրապետութեան դեսպան Քազեմ Ջալալին անդրադարձել է նախագահ Ռէյիսիի՝ յաջորդ շաբաթւայ ընթացքում նախատեսւած այցին Մոսկւա. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ Քազեմ Ջալալիի՝ նախագահ Ռէյիսիի այցը կարող է երկու երկրների յարաբերութիւններում ելման կէտի վերածւել՝ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնները հասցնելով նոր մակարդակի:

«Տարածաշրջանային վերջին զարգացումների ֆոնին, կրկնակի է կարեւորւում մեր երկրի նախագահի այցն Ռուսաստան, եւ բնական է, որ թշնամիները կը փորձեն խեղաթիւրել այն, այլ նպատակների քողի տակ ներկայացնելու փորձերով»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է Նախագահ Ռէյիսիի այցի նպատակներին նա նշել է, որ կողմերը քննարկելու են երկկողմ եւ բազմակողմ յարաբերութիւնների զարգացման ուղիները: Տնտեսական, հասարակական, քաղաքական կապերին նոր թափ հաղորդելու ծրագրերը:

«Հանդիպման ընթացքում քննարկւելու է երկու երկրների միջեւ երկարատեւ համագործակցութեան ընդլայնման վերաբերեալ քայլերը, սակայն Իրան-Ռուսաստան համագործակցութեան երկարատեւ եւ համապարփակ պայմանագրի ստորագրումն այս այցի ընթացքում նախատեսւած չէ»,- նշել է նա՝ աւելացնելով, որ երկարատեւ համաձայնագրի նախնական նախագիծն Իրանը յանձնել է Ռուսաստանին՝ քննարկման համար, եւ նրանք պէտք է հաստատեն այն, որից յետոյ կը կատարւեն յաջորդ քայլերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։