Հա

Քաղաքական

05/01/2022 - 11:30

Իրանի խորհրդարանի պատգամաւորների Հայաստան կատարած այցի ձեռքբերումներից են՝ Էներգետիկայի ոլորտում փոխանակումների աւելացումը

Իսլ. խորհրդարանում, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ Արա Շահվերդեանը անդրադառնալով Իսլ. խորհրդարանի պատգամաւորական պատւիրակութեան վերջերս Հայաստան կատարած այցին եւ տնտեսական, քաղաքական ու էներգետիկայի ոլորտների զարգացման հարցով պատւիրակութեան ձեռքբերումներին ասել է. «Տարածաշրջանում առկայ են բազմաթիւ հնարաւորութիւններ, եւ Հայաստանը, պատժամիջոցների չէզոքացման համար եզակի հնարաւորութիւններից է»:

«Խանէ Մելլաթ» կայքէջի համաձայն՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը անդրադառնալով խորհրդարանական բարեկամական խմբի Հայաստան այցին նշել է, որ հանդիպումներ են կայացել Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ խորհրդարանի նախագահի, ՀՀ խորհրդարանի բարեկամական խմբի, նաեւ ՀՀ անվտանգութեան, պաշտպանութեան ու տնտեսական հարցերով յանձնաժողովի հետ: Նա ընդգծել է, որ այցի ընթացքում, Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան յանձնաժողովի անդամ Ահմադի Բիղաշի եւ ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ միասին հանդիպում է կայացել ՀՀ ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ եւ շեշտւել է տնտեսական ու քաղաքական յարաբերութիւնների, ինչպէս նաեւ՝ մշակութային ու սոցիալական կապերի ընդլայնումը:

Նա ընդգծել է. «Հանդիպումներում շեշտւել է երկու երկրների միջեւ յարաբերութիւնների եւ հարաւ-հիւսիս ճանապարհի զարգացումը, որը՝ Հնդկական ովկիանոսից, Օմանի ծովից եւ Չաբահարից հասնում է մինչեւ Իրանի արեւելեան ու արեւմտեան Ատրպատական նահանգներ եւ Հայաստանից դէպի Վրաստան, Սեւ ծով եւ Եւրոպայի կենտրոն: Որոշւել է, որ իրանական կապալառուներն ու ընկերութիւնները զարգացնեն այս ճանապարհը եւ աւելանայ Հայաստանի միջոցով արտահանումները դէպի Եւրասիական միութիւն եւ Եւրոպա»: Նրա հաւաստմամբ էներգետիկայի ոլորտում եւս դրական քննարկումներ են տեղի ունեցել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։