Հա

Քաղաքական

08/01/2022 - 11:55

«Հանրապետութեան նախագահի նահանգային այցելութիւնները բարձր գնահատելի են». Արա Շահվերդեան

Հանրապետութեան նախագահի նահանգային այցելութիւնները բարձր գնահատելի են: Այս մասին ՖԱՐՍ-ի հետ զրոյցում յայտնել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի նահանգային այցելութիւնները բարձր գնահատելի են: Այս մասին ՖԱՐՍ-ի հետ զրոյցում յայտնել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

«Հանրապետութեան նախագահի որդեգրած սկզբունքը՝ նահանգային այցելութիւններ կատարելու վերաբերեալ գերազանց գնահատելի է, եւ հովանաւորութեան արժանի»,- նշել է նա՝ աւելացնելով, որ այդ այցերի արդիւնքներն անհրաժեշտ է տեղեկացնել ժողովրդին:

«Նահանգային այցերի վերաբերեալ անհրաժեշտ է համապատասխան ընթացակարգեր ճշտել՝ խոստումների կատարման հաշւետւողականութեան ապահովման ուղղութեամբ, որպէսզի ժողովուրդը տեղեկանան, թէ երբ են տեղի ունենալու խոստացւած որոշումները»,- ասել է պատգամաւորը:

Արա Շահվերդեանը նկատել է, որ որոշումների իրականացման վերաբերեալ կոնկրետ թւականներ չներկայացնելը կարող է ժողովրդի մօտ յուսահատութեան մթնոլորտ առաջացնել:

Նա յաւելել է, որ պատգամաւորները նոյնպէս նահանգային այցելութիւններ են կատարում, եւ երկու դէպքերում էլ՝ ե՛ւ նախագահի, ե՛ւ պատգամաւորների պարագային անհրաժեշտ է ապահովել խոստումների  եւ որոշումների արդիւնաւէտութիւնը եւ հաշւետւողականութիւնը:

«Եթէ նահանգային այցելութիւնները արդիւնաւէտ չլինեն, ապա նախընտրելի է դրանց փոխարէն, բիւջէներ յատկացնել նահանգներին՝ սեփական խնդիրների լուծման ուղղութեամբ»,- յաւելել է նա:

 

Յարակից լուրեր

  • Սրբապատկերի օծում Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում
    Սրբապատկերի օծում Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

    Ուրբաթ, 14 յունւարի 2022 թ.-ին, կէսօրից յետոյ ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը սրբապատկերի օծում կատարեց Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում, յընթացս երեկոյեան ժամերգութեան:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հնադարեայ եկեղեցում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հնադարեայ եկեղեցում

    Ուրբաթ, 14 յունւարի 2022-ին սուրբ պատարագով, ջրօրհնէքով եւ ժողովրդական հաւաքով նշւեց Սուրբծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ռահւա գիւղի հնադարեայ Սուրբ Աստւածածին եկեղեցում: Առաւօտեան ժամը 10.30-ին, գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն աղ ու հացով ընդունւեց եկեղեցու մուտքին, Հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամների կողմից:

  • Իրանի խորհրդարանի պատգամաւորների Հայաստան կատարած այցի ձեռքբերումներից են՝ Էներգետիկայի ոլորտում փոխանակումների աւելացումը
    Իրանի խորհրդարանի պատգամաւորների Հայաստան կատարած այցի ձեռքբերումներից են՝ Էներգետիկայի ոլորտում փոխանակումների աւելացումը

    Իսլ. խորհրդարանում, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ Արա Շահվերդեանը անդրադառնալով Իսլ. խորհրդարանի պատգամաւորական պատւիրակութեան վերջերս Հայաստան կատարած այցին եւ տնտեսական, քաղաքական ու էներգետիկայի ոլորտների զարգացման հարցով պատւիրակութեան ձեռքբերումներին ասել է. «Տարածաշրջանում առկայ են բազմաթիւ հնարաւորութիւններ, եւ Հայաստանը, պատժամիջոցների չէզոքացման համար եզակի հնարաւորութիւններից է»:

  • Ամանորի պատգամ
    Ամանորի պատգամ

    Յարգելի հայրենակիցներ,

    Թերթեցինք եւս մէկ էջ մեր կեանքի տետրից եւ գրեցինք այն, մեր բոլոր կատարեալ ու անկատար աշխատանքներով եւ բոլոր ուրախ ու տխուր դէպքերով: Թող գալիք տարին լինի «առողջութեան տարի» ու մենք կարողանանք աշխատել մեր բոլոր երազանքները իրականացնելու համար:

  • Հանրապետութեան նախագահի յատուկ խորհրդականը հանդիպել է Իսլ. խորհրդարնում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ
    Հանրապետութեան նախագահի յատուկ խորհրդականը հանդիպել է Իսլ. խորհրդարնում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ

    Առաջին հնարաւորութեան դէպքում կը կայանայ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների եւ Հանրապետութեան նախագահի միջեւ հանդիպումը, այս մասին յայտնել է կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նախագահի յատուկ խորհրդական Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին՝ երէկ դեկտեմբերի 26-ին Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների հետ հանդիպման ընթացքում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։