Հա

Քաղաքական

09/01/2022 - 10:30

ԱԳ նախարարը հիւրընկալել է կրօնական փոքրամասնութիւնների առաջնորդներին եւ Իսլ. խորհրդարանում պատգամաւորներին

Երէկ՝ յունւարի 8-ին, ԱԳ նախարար դոկտ. Ամիր Աբդօլլահեանը Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնի առիթով ԱԳ նախարարութիւն է հրաւիրել Իրանում կրօնական փոքրամասնութիւնների առաջնորդներին եւ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներին, իրենց կանանց հետ:

«alikonline.ir» - Երէկ՝ յունւարի 8-ին, ԱԳ նախարար դոկտ. Ամիր Աբդօլլահեանը Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնի առիթով ԱԳ նախարարութիւն է հրաւիրել Իրանում կրօնական փոքրամասնութիւնների առաջնորդներին եւ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներին, իրենց կանանց հետ:

ԱԳ նախարարը ջերմօրէն շնորհաւորել է Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով: Նա Իրանում կրօնական փոքրամասնութիւնների առաջնորդների եւ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ յարաբերութիւնների զարգացումը համարել է ԱԳ նախարարութեան ծրագրերից, եւ խնդրել է նրանց աջակցութիւնը՝ մեր երկրի ժողովրդի, եւ ազգային շահերի պաշտպանութեան եւ դիւանագիտական ջանքերին նպաստելու ուղղութեամբ:

Ջերմ միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարւել մեր երկրում կրօնական փոքրամասնութիւնների համար ստեղծւած խաղաղ գոյակցութեան եւ ինքնութեան պահպանման պայմաններին, Իրանի պատմութեանն, որի ամբողջ ընթացքում իւրայատուկ միջավայր է ձեւաւորւել բազմամշակութայնութեան խթանման ուղղութեամբ:

Ճաշ-միջոցառման ընթացքում յատուկ կարեւորւել է կրօնի եւ փոքրամասնութիւնների հարցերը, նրանց իրաւունքների պաշտպանութեանն, եւ առկայ ներուժի իրացման անհրաժեշտութեանն՝ ամենատարբեր ոլորտների զարգացման ուղղութեամբ:

Իրենց հերթին, կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները ԱԳ նախարարին շնորհակալութիւն են յայտնել հիւրընկալութեան համար, եւ Իրանի Իսլամական Հանրապետութեանը՝ կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։