Հա

Քաղաքական

09/01/2022 - 13:20

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Ղոմի ժողովրդական ապստամբութիւնը այն փոխկապակւած գործողութիւնների սկզիբն էր, որն հասունացրեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակը»

Ղոմի ժողովրդական ապստամբութիւնն ամբողջական փոխկապակւած գործողութիւնների սկզիբն էր, որն յանգեցրեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակին: Այս մասին այսօր՝ յունւարի 9-ին, Ղոմի ապստամբութեան տարելիցի առիթով այդ քաղաքի ժողովրդի հետ տեսակապով հանդիպման ընթացքում յայտարարել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին:

«alikonline.ir» - Ղոմի ժողովրդական ապստամբութիւնն ամբողջական փոխկապակւած գործողութիւնների սկզիբն էր, որն յանգեցրեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակին: Այս մասին այսօր՝ յունւարի 9-ին, Ղոմի ապստամբութեան տարելիցի առիթով այդ քաղաքի ժողովրդի հետ տեսակապով հանդիպման ընթացքում յայտարարել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Չպէտք է անտեսել այլ, անհրաժեշտ է բարձրաձայնել եւ քննարկման թեմա դարձնել պատմական այն իրադրարձութիւններն, որոնք ունեն պատմական խոր արմատներ, եւ կարեւոր ուղերձներ են ներառում յաջորդ սերնդի համար»,- նշել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ մատնանշելով, Ղոմի ապստամբութեան պատմական իրադարձութեան նշանակութեանն՝ ազգային արժեհամակարգի ձեւաւորման ուղղութեամբ:

Ըստ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի՝ Ղոմի ժողովրդի ապստամբութիւնը համընդհանուր, փոխկապակւած գործողութիւնների ամբողութեան սկզիբն էր, որն յանգեցրեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակին, հետեւաբար այն քննարկման թեմա դարձնելն առանցքային նշանակութիւն ունի, որի ժամանակ, հարկաւոր է կիրառել շրջադարձային եւ ներառական հայեացք՝ խուսափելով սահմանափակել քննարկումը միայն մէկ կամ մի քանի իրադարձութիւնների ծաւալման բնագծերում:

Անդրադառնալով Իսլ. յեղափոխութեան յաղթանակի նախապայմաններին այաթ. Խամենէին նկատել է, որ յեղափոխութեան արդիւնքում ձեւաւորւեց ժողովրդական համախմբման եւ ընդվզման աննախադէպ մթնոլորտ, որի հասունացումը հնարաւոր էր միայն՝ կրօնի եւ հոգեւորականների ներկայութեան ապահովման դէպքում:

«Այստեղից էլ կարելի է կռահել, թէ ինչու են գերտէրութիւնները թշնամանք տածում՝ կրօնագէտների եւ հոգեւորականների նկատմամբ, որովհետեւ նրանց ներկայութիւնը՝ հակաաւտորիտար բնոյթ է կրում, նրանք բռնատիրութեան դէմ են, որոնք իրականացրեցին Ղոմի ժողովրդական ապստամբութեան նման կարեւոր նշանակութիւն ունեցող իրադարձութիւն»,- նշել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։