Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի՝ 1401 թւականի բիւջէի նախագծի պաշպանութեան թեմայով ելոյթից յետոյ, այսօր՝ յունւարի 9-ին Իսլ. խորհրդարանի պատգամաւորները հաստատեցին 1401 թւականի բիւջէի նախագծի ընդհանուր դրոյթները:
«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի՝ 1401 թւականի բիւջէի նախագծի պաշպանութեան թեմայով ելոյթից յետոյ, այսօր՝ յունւարի 9-ին Իսլ. խորհրդարանի պատգամաւորները հաստատեցին 1401 թւականի բիւջէի նախագծի ընդհանուր դրոյթները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հանրապետութեան նախագահն իր ելոյթի ընթացքում, մասնաւորապէս յաջորդ տարւայ պետական բիւջէի նախագծի կարեւոր բաղադրիչն է համարել պատժամիջոցների ազդեցութեան չէզոքացման ներուժը:
1401 թւականի բիւջէի նախագծի ընհանրութիւնները հաստատւեց ձայների 174 կողմ, 76 դէմ, եւ 6 ձեռնպահ յարաբերակցութեամբ, եւ ընհանուր առմամբ 261 պատգամաւորի քւէով: