Հա

Քաղաքական

10/01/2022 - 10:30

«Լաւ համաձայնութեան հասնելը կարճաժամկէտում հնարաւոր է». ԱԳ նախարար

Լաւ համաձայնութեան հասնելը կարճաժամկէտում հնարաւոր է, եւ պէտք չէ տարիներ սպասել Վիեննայի բանակցութիւնների արդիւնաւորմանը, այս մասին «Քոնաքշ» հեռուսահաղորդման ընթացքում յայտնել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը:

«alikonline.ir» - Լաւ համաձայնութեան հասնելը կարճաժամկէտում հնարաւոր է, եւ պէտք չէ տարիներ սպասել Վիեննայի բանակցութիւնների արդիւնաւորմանը, այս մասին «Քոնքաշ» հեռուսահաղորդման ընթացքում յայտնել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը:

Անդրադառնալով արտերկրում գտնւող իրանցիների բարձրաստիճան խորհրդի ձեւաւորման գաղափարին, նա նշել է, որ 14 տարի դադարից յետոյ այդ խորհրդի նիստը գումարել է նախագահ Ռէյիսիին՝ յայտնաբերելու եւ քննարկելու համար արտերկրում գտնւող Իրանի քաղաքացիների խնդիրները:

«Նոր անդամներ աւելացան խորհրդին, մասնաւորապէս, հումանիտար հարցերով Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետի տեղակալը խորհրդին միացաւ՝ աջակցելու արտերկրի իրանցիների զինծառայութեան վերաբերեալ հարցերի լուծմանը»,- նշել է նա:

Վիեննայում ընթացող բանակցութիւններին առնչւող իր խօսքերի ընթացքում ԱԳ նախարարը նշել է, որ բանագնաց պատւիրակութիւնը աշխատում է պատժամիջոցների չէզոքացման ուղղութեամբ, եւ պէտք չէ տարիներ սպասել լաւ եւ կառուցողական համաձայնագրի կայացման ուղղութեամբ:

«ԱԳ նախարարութեան կարեւոր առաքելութիւններից՝ երկրի տնտեսութեան զարգացման, եւ արտարժոյթի ներմուծման նպաստելն է, իսկ մեր միւս կարեւոր եւ բնազդային գործառոյթը՝ դիւանագիտական արւեստին եւ բանակցային գործընթացին տիրապետելն է»,- նկատել է նախարարը՝ յաւելելով, որ նախագահ Ռէյիսիի գլխաւորած կառավարութեան կազմը տրամաբանական լուծումներով, շարունակում է բանակցութիւնները:

Ըստ նախարար Աբդօլլահեանի՝ Ռէյիսիի գլխաւորած կառավարութիւնը պրագմատիկ է, գործում է ազգային շահերից ելնելով, իսկ բանակցութիւններին ցուցաբերում է յամառութիւն՝ քննարկումների արդիւնաւորումն ապահովելու մեծ կամքով:

Նախարարը շեշտել է, որ իրանական կողմը խուսափում է մաշողական բնոյթի բանակցութիւններ վարելուց, եւ փորձում է կարճաժամկէտում ապահովել բանացկութիւնների դրական արդիւնքները՝ առաջնորդւելով, ազգային, եւ ժողովրդի շահերով:

Նրա խօսքով՝ լաւ համաձայնութիւնն այն է, որ բոլոր կողմերի համար ընդունելի կը լինի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։