Հա

Քաղաքական

10/01/2022 - 12:50

«Համապատասխան գերատեսչութիւններն ապահովեն՝ շղթայական ֆինանսաւորման զարգացման անհրաժեշտ ենթակառուցւածքները». Նախագահ Ռէյիսի

Տեղի է ունցել տնտեսական համակարգման յանձնաժողովի նիստը, նախագահ Ռէյիսիի նախագահութեամբ:

«alikonline.ir» - Տեղի է ունցել տնտեսական համակարգման յանձնաժողովի նիստը, նախագահ Ռէյիսիի նախագահութեամբ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահը յանձնարարել է համապատասխան գերատեսչութիւններին՝ ապահովել շղթայական ֆինանսաւորման զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցւածքները: Այս որոշման համաձայն՝ արտադրող ընկերութիւնները բանկերից ֆինանսական աջակցութեան միջոցներ ստանալու փոխարէն ֆինանսաւորւելու են՝ ֆինանսական նպաստի ապահովման գործիքների միջոցով:

Նիստի ընթացքում նախագահ Ռէյիսիին զեկոյց է ներկայացրել տնտեսութեան, հանքարդիւնաբերութեան ֆինանսների, եւ առեւտրի նախարարը՝ ֆինանսական ակտիւների ընդլայնման ուղիների, արտադրութեան ծախսերի կրճատման, գնաճի զսպման եւ տնտեսական աճին նպաստելու քայլերի վերաբերեալ, այնուհետեւ համապատասխան որոշումներ է կայացւել այդ հարցերի մասին:

Սպառողներին եւ արտադրողներին հովանաւորող կազմակերպութիւնը պարտաւորւել է համագործակցել՝ Տնտեսութեան եւ Գիւղատնտեսութեան նախարարութիւնների հետ՝ արտադրանքների շուկայական գների արդար ճշտման վերաբերեալ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։