Տեղի է ունցել տնտեսական համակարգման յանձնաժողովի նիստը, նախագահ Ռէյիսիի նախագահութեամբ:
«alikonline.ir» - Տեղի է ունցել տնտեսական համակարգման յանձնաժողովի նիստը, նախագահ Ռէյիսիի նախագահութեամբ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հանրապետութեան նախագահը յանձնարարել է համապատասխան գերատեսչութիւններին՝ ապահովել շղթայական ֆինանսաւորման զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցւածքները: Այս որոշման համաձայն՝ արտադրող ընկերութիւնները բանկերից ֆինանսական աջակցութեան միջոցներ ստանալու փոխարէն ֆինանսաւորւելու են՝ ֆինանսական նպաստի ապահովման գործիքների միջոցով:
Նիստի ընթացքում նախագահ Ռէյիսիին զեկոյց է ներկայացրել տնտեսութեան, հանքարդիւնաբերութեան ֆինանսների, եւ առեւտրի նախարարը՝ ֆինանսական ակտիւների ընդլայնման ուղիների, արտադրութեան ծախսերի կրճատման, գնաճի զսպման եւ տնտեսական աճին նպաստելու քայլերի վերաբերեալ, այնուհետեւ համապատասխան որոշումներ է կայացւել այդ հարցերի մասին:
Սպառողներին եւ արտադրողներին հովանաւորող կազմակերպութիւնը պարտաւորւել է համագործակցել՝ Տնտեսութեան եւ Գիւղատնտեսութեան նախարարութիւնների հետ՝ արտադրանքների շուկայական գների արդար ճշտման վերաբերեալ: