Հա

Քաղաքական

11/01/2022 - 10:30

«Օմանի եւ Կատարի այցերը կատարւել են բարիդրացիական յարաբերութիւնների ամրապնդման ուղղութեամբ». ԱԳ նախարար

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն, երէկ՝ յունւարի 10-ին, Դուհա կատարած իր աշխատանքային այցի ընթացքում նշել է, որ Օմանի եւ Կատարի այցերով Իրանը նպաստակ ունի ամրապնդել իր բարիդրացիական յարաբերութիւնները հարեւան երկրների հետ:

«alikonline.ir»- ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն, երէկ՝ յունւարի 10-ին, Դուհա կատարած իր աշխատանքային այցի ընթացքում նշել է, որ Օմանի եւ Կատարի այցերով Իրանը նպաստակ ունի ամրապնդել իր բարիդրացիական յարաբերութիւնները հարեւան երկրների հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Օմանի այցի ընթացքում, այդ երկրի ԱԳ նախարարի հետ քննարկումներ ենք ծաւալել երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող քաղաքական հարցերի վերաբերեալ:

Օմանի իշխանութիւնների հետ քննարկւել է համատեղ կապիտալ ներդրումներ կատարելու, ներդրողներ ներգրաւելու ծրագրերը, Եմէնի, Աֆղանստանի, Պաղեստինի վերջին զարգացումները, Միջուկային գործարքի վերականգնման՝ Վիեննայի բանակցութիւնների առաջընթացի ապահովման առնչութեամբ դիւանագիտական ջանքերը:

ԱԳ նախարարը, մասնաւորապէս, կարեւորել է Օմանի իշխանութիւնների կատարած դիւանագիտական ջանքերը՝ Միջուկային գործարքի վերականգման ուղղութեամբ, եւ արեւմտեան երկրների հետ երկխօսութիւններ ծաւալելը:

Նախարար Ամիր Աբդօլլահեանը նշել է, որ օմանցի պաշտօնեաների հետ պայմանաւորւել են՝ «Օմանէյր»-ի եւ «Իրանէյր»-ի չւերթների վերսկսման ընթացակարգերի ապահովան ուղղութեամբ:

Ինչ վերաբերում է Կատարի այցի նպատկներին, ապա ԱԳ նախարարը նշել է, որ այդ երկրում հանդիպում է ունենալու բարձրաստիճան պաշտօնեաների հետ, երկկողմ եւ բազմակողմ քննարկումների, տարածաշրջանային, եւ միջազգային համագործակցութեան հարցերի վերաբերեալ, մասնաւորապէս՝ առեւտրային ոլորտի կապերի ամրապնդման ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։