Հա

Քաղաքական

12/01/2022 - 10:30

«Մեր հարեւաններին տեղեկացրել ենք Միջուկային գործարքի բանակցութիւնների վերաբերեալ զարգացումներից». ԱԳ նախարար

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն՝ անդրադառնալով տարածաշրջանային երկրներ կատարած իր այցի նպատակներին նշել է, որ տարբեր հարցերի մասին քննարկումներ ծաւալելուց բացի, Իրանի գործընկերներին տեղեկացրել ենք միջուկային բանակցութիւնների զարգացումների վերաբերեալ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն՝ անդրադառնալով տարածաշրջանային երկրներ կատարած իր այցի նպատակներին նշել է, որ տարբեր հարցերի մասին քննարկումներ ծաւալելուց բացի, Իրանի գործընկերներին տեղեկացրել ենք միջուկային բանակցութիւնների զարգացումների վերաբերեալ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Կատարի ԱԳ նախարարի հետ քննարկել ենք երկկողմ եւ բազմակողմ համագործակցութիւնների զարգացման առնչութեամբ, իսկ նա, Վիեննայի բանակցութիւնների վերաբերեալ կարեւոր շեշտադրումներ է կատարել:

Յառաջիկայ օրերին, եւ համագործացկութիւնների զարգացման ուղղութեամբ, պայմանաւորւել ենք մի իրանական պատւիրակութիւն գործուղել Կատար, որոնք կը քննարկեն տնտեսական, առեւտրային եւ տեխնոլոգիական ոլորտների զարգացման առնչութեամբ համագործակցութիւններ կատարւելու ուղիները»,- նշել է նախարարը՝ անդրադառնալով կատարեան իր այցի արդիւնքներին:

«Կատարի Էմիրը մշտապէս աջակցել է Իրանի ներկայացրած նախագծերին՝ Պարսից ծոցի եւ տարածաշրջանային երկրների գործընկերային կապերի ընդլայնման ուղղութեամբ՝ համագործակցութիւններ ծաւալելու համար»,- նշել է նա՝ աւելացնելով, որ Իրանը բազմիցս յայտնել է իր պատրաստակամութիւնը՝ տարածաշրջանային երկխօսութեան ծաւալման վերաբերեալ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։