Հա

Քաղաքական

12/01/2022 - 13:40

«Անհրաժեշտ է անյապաղ վերանայել աշխատավարձերի վճարման մեխանիզմը». Նախագահ Ռէյիսի

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ այսօր յունւարի 12-ին, կայացած կառավարութեան նիստի ընթացքում կարեւորել՝ աշխատավարձերի վճարման համակարգի վերանայման անհրաժեշտութիւնը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ այսօր յունւարի 12-ին, կայացած կառավարութեան նիստի ընթացքում կարեւորել է՝ աշխատավարձերի վճարման համակարգի վերանայման անհրաժեշտութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Աշխատավարձերի հետ կապւած, հարկաւոր է ձեւաւորել ու մշակել այնպիսի ընթացակարգեր, ցուցանիշներ, եւ համակարգեր, որոնք կարճ ժամանակում՝ կապահովեն աշխատավարձերի արդար բախշումը»,- նշել է նա:

Հանրապետութեան նախագահը կառավարութեան անձնակազմին կարգադրել է, կառավարիչների եւ աշխատակիցների հետ սահուն կապ ապահովելուն զուգահեռ, նաեւ ձեւաւորել դիմորդների շրջանակի հետ սահուն եւ անխափան կապ՝ աշխատանքների արդիւնաւէտութեան ապահովման նպատակով:

«Ժողովուրդը մեր աշխատանքի վստահելի դիտորդներն են, եւ կարեւոր է ժողովրդի դիտողութիւնները հաշւի առնել»,- նկատել է նախագահ Ռէյիսին:

Ինչ վերաբերում է աշխատանքների կատարելագործման այլ ուղիներին, ապա, նախագահը շեշտել է, որ անհրաժեշտ է տարբեր ոլորտներում ներգրաււել բարձրակարգ մասնագէտների: Հարկաւոր է անընդհատ կապի մէջ լինել, նիստեր գումարել, խորհրդակցութիւններ անցկացնել, թէկուզ նրանց հետ, որոնք ունեն ձեզ, եւ կառավարութեան հետ հակասող կարծիք ու տեսակէտներ: Խրախուսէք պրոսֆեսիոնալիզմը՝ ձեր շուրջը համախմբէք, տարբեր ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչների:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։