Հա

Քաղաքական

13/01/2022 - 12:50

«Իրանի նաւթի արտահանումն աճել է 40%-ով». Նախագահ Ռէյիսի

Իրանի նաւթի արտահանումն աճել է 40%-ով: Այս մասին այսօր՝ յունւարի 13-ին Ղոմում ընթացող հոգեւորականների 12-րդ համագումարի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

«alikonline.ir» - Իրանի նաւթի արտահանումն աճել է 40%-ով: Այս մասին այսօր՝ յունւարի 13-ին Ղոմում ընթացող հոգեւորականների 12-րդ համագումարի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախագահը, որը նահանգային այցերի շրջանակում գտնւում է Հորմոզգան նահանգում, տեսակապի միջոցով ելոյթ է ունեցել համագումարին: Նշելով, որ գործող կառավարութիւնը հետեւում է արժանապատիւ պայմաններում պատժամիջոցների վերացմանը, այաթ. Ռէյիսին ասել է. «Իրանի նաւթի արտահանումն այնքան է աճել, որ մենք այլեւս չենք անհանգստանում դրա համար: 13-րդ կառավարութիւնում նաւթի արտահանումն աճել է 40%-ով, իսկ արտահանումից գոյացած գումարները վերադառնում են երկիր»: 

Անդրադառնալով ժողովրդին մտահոգող խնդիրներին, Հանրապետութեան նախագահը յատուկ կարեւորել է սղաճի հարցը՝ նշելով. «Սղաճը ժողովրդի գլխաւոր մտահոգութիւնն է: Ըստ Կենտրոնական բանկի՝ այսօր երկրում առկայ սղաճն աննախադէպ է եղել վերջին 70 տարում: Այնուամենայնիւ, երկրում սղաճի նւազման միտում է սկսւել, եւ կառավարութիւնը մեծ յոյս ունի փոխել իրավիճակը շատ շօշափելի եւ իրական պայմաններում»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։