Հա

Քաղաքական

15/01/2022 - 08:40

«Մենք կարեւոր համաձայնութեան հասանք համապարփակ համագործակցութեան եւ Վիեննայի բանակցութիւնների վերաբերեալ խորհրդակցութիւնների հարցի շուրջ». ԱԳ նախարար

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ամփոփելով նախօրէին Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Իի հետ ունեցած իր հանդիպման արդիւնքները:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ամփոփելով նախօրէին Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Իի հետ ունեցած իր հանդիպման արդիւնքները:

«Շատ ուրախ եմ, որ 2022 թւականի սկզբին, որպէս արտաքին գործերի նախարարի իմ առաջին պաշտօնական այցը կատարեցի Չինաստան:

Ցզեանսու նահանգի գեղատեսիլ Ուշու քաղաքում, Կառավարական խորհրդական եւ Չինաստանի արտաքին գործերի նախարար պարոն Վանգ Իի հետ կարեւոր կոնսենսուս ձեռք բերեցինք հարցերի լայն շրջանակի շուրջ, ներառեալ համապարփակ համագործակցութեան ծրագիր եւ Վիեննայի բանակցութիւնների վերաբերեալ խորհրդակցութիւնների հարցի շուրջ:

Յուսով եմ, որ երկու երկրների յարաբերութիւնները երկրորդ 50-ամեակ մուտք կը գործեն թռիչքաձեւ ընթացքով: Մաղթում եմ նաեւ, որ Պեկինի ձմեռային խաղերը (Օլիմպիական, ԽՄԲ.), որոնք կանցկացւեն չինական գարնանային տօների ժամանակ, ուրախութիւն եւ կենսունակութիւն կը բերեն աշխարհին՝ կորոնավիրուսի համաճարակի շրջանում»,- գրել է ԱԳ նախարարը:

Յիշեցնենք, որ ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը պաշտօնական այցով գտնւում է Չինաստանում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։