Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը յունւարի 15-ին Ատրպատական կատարած իր աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Արեւմտեան Ատրպատականի նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդեանի հետ:
«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը յունւարի 15-ին Ատրպատական կատարած իր աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Արեւմտեան Ատրպատականի նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդեանի հետ:
Նահանգապետն ողջունել է պատգամաւորի այցը Արեւմտեան Ատրպատական, իր հերթին շնորհաւորել է Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, կարեւորել է պատգամաւորի, եւ նահանգապետարանի միջեւ ձեւաւորւած ջերմ եւ բարեկամական յարաբերութիւնները։
Պատգամաւոր Արա Շահվերդեանը շնորհակալութիւն է յայտնել ընդունելութեան համար կարեւորել է փոխադարձ կապերի ամրապնդումը, նահանգապետարանի համագործակցութեան, եւ աջակցութեան քայլերը տեղի հայ համայնքին:
Արա Շահվերդեանը նահանգապետին է ներկայացրել Արեւմտեան Ատրպատականի հայութեանը յուզող հարցերը՝ հասարակական, տնտեսական եւ այլ ոլորտներին առնչւող:
Նահանգապետն իր հերթին վստահեցրել է, որ նահանգապետարանն իր լիազօրութիւնների սահմաններում կը ձեռնարկի համապատասխան քայլեր, համայնքի բոլոր խնդիրների լուծման ուղղութեամբ:
Նշենք, որ հանդիպմանը պատգամաւորին է ուղեկցել է իրանահայ բարերար, գործարար, Սաքօ Մեջնունեանը:
Արեւմտեան Ատրպատական կատարած իր այցի ընթացքում Իսլ. խորհրդարանում պատգմանաւոր Արա Շահվերդեանը ներկայ է գտնւել Ուրմիայի Ռահւա գիւղի հնադարեայ Սուրբ Աստւածածին եկեղեցում, որտեղ ջրօրհնէքի եւ ժողովրդական հաւաքով նշւել է Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը:
Արա Շահվերդեանը նաեւ է ներկայ է գտնւել Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում: Հանդիպումներ է ունեցել Ուրմիայի, Գեարդաբադի, Ռահւայի շրջանի հայութեան հետ: