Իրանում ՌԴ դեսպան Լեւոն Ջաղարեանն ԻՌՆԱ-ի հետ հարցազրոյցի ընթացքում անդրադարձել է յաջորդ շաբաթւայ ընթացքում նախագահ Ռէյիսիի Ռուսաստան կատարելիք այցի նպատակներին՝ նշելով, որ երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգում տնտեսական եւ տարածաշրջանային համագործակցութեան հարցերն են:
«alikonline.ir» - Իրանում ՌԴ դեսպան Լեւոն Ջաղարեանն ԻՌՆԱ-ի հետ հարցազրոյցի ընթացքում անդրադարձել է յաջորդ շաբաթւայ ընթացքում նախագահ Ռէյիսիի Ռուսաստան կատարելիք այցի նպատակներին՝ նշելով, որ երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգում տնտեսական եւ տարածաշրջանային համագործակցութեան հարցերն են:
Հարցազրոյցի ընթացքում Լեւոն Ջաղարեանն անդրադարձել Իրանի եւ Ռուսասատանի միջեւ յարաբերութիւնների զարգացման հեռանկարին եւ տնտեսական ու տարածաշրջանային գործակցութեան հարցերին: Նա նշել է, որ լաւատեսօրէն է տրամադրւած Վիեննայի բանակցութիւնների արդիւնաւորման վերաբերեալ՝ մատնանշելով, որ ԱՄՆ-ն ոչ կառուցողական դիրքորոշում է ունեցել Միջուկային գործարքի վերաբերեալ, որն էլ համաձայնագրին մօտեցրել է տապալման, իսկ Գործարքի վերականգնմանն առնչւող, Իրանի պահանջը՝ պարտաւորութիւնների կատարման եւ անկեղծութեան մեխանիզմի ստուգման հետ կապւած, տեղին ակնկալիք եւ ռացիոնալ դիրքորոշում է համարել:
ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպանը շեշտել է, որ Ալի Բաղերիի գլխաւորութեամբ՝ բանակցային թիմը գործում է Իրանի ազգային շահերից ելնելով, եւ անվտանգութեան պաշտպանութեան ուղղութեամբ:
Լեւոն Ջաղարեանը նշել է, որ 5 տարի դադարից յետոյ, Իրանի նախագահի մակարդակով այց է կատարւում Ռուսաստան: Ըստ նրա՝ թէեւ այս տարիների ընթացքում յարաբերութիւնների պահպանման եւ ընդլայնման ուղղութեամբ քայլեր են կատարւել, իսկ նախագահների մակարդակով հեռախօսազրոյցներ են ընթացել, սակայն, դրանք չեն կարող փոխարինել դէմ առ դէմ հանդիպումներին:
Ինչ վերաբերում է Արեւմտեան երկրների կիրառած հակաիրանական պատժամիջոցներին, դիւանագէտը նշել է, որ այն չի կարող վնասել կամ ազդել երկու երկրների յարաբերութիւնների վրայ:
Նա իր երկրի անունից պատրաստակամութիւնն է յայտնել Իրանի հետ բազմակողմ յարաբերութիւնների, մասնաւորապէս՝ տնտեսական ոլորտի գործակցութիւնների ընդլայնման ուղղութեամբ:
Անդրադառնալով Իրանի դէմ գործող մանիպուլացիոն պրոպագանդային՝ Իրանի դերը նսեմացնելու ուղղութեամբ, Լեւոն Ջաղարեանը նշել է, որ Ռուսաստանի համար առաջնային է Իրանի հետ բարձր մակարդակի յարաբերութիւնների ամրապնդումն ու ընդլայնումը, եւ այն պայմանաւորւած չէ՝ ո՛չ Արեւմուտքի, եւ ո՛չ Արեւելքի դիրքորոշումներրով, իսկ ՌԴ-ն էլ չի ձգտում գոհացնել այլոց:
Ինչ վերաբերում է Վիեննայի բանակցութիւններին, ապա, ՌԴ դեսպանը նշել է, որ բանակցութիւնների ընթացքում Իրանը դրսեւորել է ճկունութիւն՝ խնդիրների լուծման ուղղութեամբ, եւ վերջին հաշւով Իրանի բանակցային թիմը գործում է իր ժողովրդի ազգային անվտանգութեան շահերից ելնելով:
Նա անընդունելի է համարել քննադատութիւններն Իրանի նկատմամբ Ռուսասատանի որդեգրած դիրքորոշումների հետ կապւած՝ շեշտել է, որ Ռուսաստանը մշտապէս եղել է, կայ եւ կը մնայ Իրանի կողքին: