Հա

Քաղաքական

20/01/2022 - 08:35

«Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութիւնը գերազանց կը լինի»․ ԱԳՆ

Նոր հանգրւանում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութիւնը գերազանց կը լինի: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն՝ անդրադառնալով նախագահներ Ռէյիսիի եւ Պուտինի հանդիպմանը:

«alikonline.ir» - Նոր հանգրւանում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութիւնը գերազանց կը լինի: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն՝ անդրադառնալով նախագահներ Ռէյիսիի եւ Պուտինի հանդիպմանը:

«Կրեմլում Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այալ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարեւոր, ջերմ եւ երկարատեւ հանդիպման ընթացքում Թեհրանի եւ Մոսկւայի յարաբերութիւնները նոր, բազմակողմ եւ արագացւած ուղի մտան։

Նոր հանգրւանում համագործակցութիւնը գերազանց կը լինի:

Իրան եւ Ռուսաստանի նախագահները պայմանաւորւել են երկարաժամկէտ ճանապարհային քարտէզ գծել: Ապագայ աշխարհը ձեւաւորւելու է բազմակողմանիութեան առանցքի շուրջ»,- գրել է ԱԳ նախարարը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։