Հա

Քաղաքական

20/01/2022 - 08:40

«Իրան-Ռուսաստան յարաբերութիւնները գտնւում են ռազմավարական յարաբերութիւնների ուղու վրայ». Ռէյիսին՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ

Պաշտօնական այցով Մոսկւայում գտնւող Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ երեկոյեան հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով Մոսկւայում գտնւող Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ երեկոյեան հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում, այաթ. Ռէյիսին տարածաշրջանային եւ միջազգային հարցերում երկու երկրների ընդհանուր ըմբռնումը համարել է համատեղ համագործակցութեան հիմք՝ նշելով. «Իրան-Ռուսաստան յարաբերութիւնները գտնւում են ռազմավարական յարաբերութիւնների ուղու վրայ»:

Նախագահն Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից է համարել հարեւան եւ դաշնակից երկրների հետ առաւելագոյն փոխգործակցութիւնը. «Իրանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ համագործակցութեան ամրապնդումը կը խթանի երկու երկրների տնտեսութիւնների զարգացմանը եւ կը բարձրացնի տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգութեան մակարդակը»։

Ընդգծելով, որ անկախ կառավարութիւնների հետ Իրանի համագործակցութիւնն ընդլայնւում է, անկախ միջազգային զարգացումներից, Հանարապետութեան նախագահը նշել է, որ ահաբեկչութեան եւ թմրամիջոցների կազմակերպւած մաքսանենգութեան դէմ պայքարը համատեղ համագործակցութեան հիմնասիւներից են. «Սիրիայում ահաբեկչութեան դէմ համագործակցութեան յաջող փորձը կարող է կիրառւել նաեւ Կովկասում եւ Աֆղանստանում»,- ասել  է նա:

Շեշտելով Կովկասում սահմանների անձեռնմխելիութիւնը եւ տարածաշրջանի ազգային ու աշխարհաքաղաքական ինքնիշխանութեան կարեւորութիւնը՝ այաթ. Ռէյիսին ընդգծել է համագործակցութեան անհրաժեշտութիւնը տարածաշրջանի տնտեսական զարգացման համար եւ ասել, որ ՆԱՏՕ-ի ազդեցութիւնը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում սպառնում է անկախ երկրների ընդհանուր շահերին։

Ռէյիսին Սիրիայում ահաբեկչութեան դէմ պայքարում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութիւնը յաջողւած փորձ է անւանել եւ կարեւորել է Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանման անհրաժեշտութիւնը. «Սիրիայի բոլոր շրջանների եւ միջազգային սահմանների վրայ կենտրոնական իշխանութեան ամբողջական ինքնիշխանութիւնը միակ միջոցն է Սիրիայում անվտանգութեան ապահովման համար: Սիրիայում պէտք է դադարեցնել օկուպանտի՝ ահաբեկիչների հետ եւ հակառակը փոխարինելու արատաւոր գործընթացը»,- նշել է նա:

Նախագահն Աստանայի գործընթացը որակել է որպէս սիրիական հարցի դիւանագիտական ​​լուծման լաւագոյն միջոց։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։