Հա

Քաղաքական

20/01/2022 - 11:30

ԱԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել Ռէյիսի-Պուտին հանդիպումից

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը մանրամսներ է ներկայացրել երէկ՝ յունւարի 19-ին Մոսկւայում կայացած Իրանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը մանրամսներ է ներկայացրել երէկ՝ յունւարի 19-ին Մոսկւայում կայացած Իրանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ աւելի քան ժամ տեւած հանդիպումն անցել է մտերմիկ եւ գործնական մթնոլորտում, որի ընթացքում քննարկւել են երկկողմ յարաբերութիւններին վերաբերող բոլոր ոլորտները. «Նախագահները յանձնարարել են ԱԳ նախարարներին պատրաստել 20-ամեայ երկարաժամկէտ համագործակցութեան ճանապարհային քարտէզը, եւ այս եւ այլ հարցերի կապակցութեամբ ես վաղը (յունւարի 20-ԽՄԲ.) կը հանդիպեմ Լաւրովի հետ, այդ թւում՝ որոշ հարցերի շուրջ, որոնք հրատապ լուծում են պահանջում արտգործնախարարութիւնների կողմից»,- ասել է Ամիր Աբդօլլահեանը:

ԱԳ նախարարը նշել է, որ երկու նախագահները համապարփակ զրոյց են ունեցել տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերեալ՝ յատուկ կարեւորելով Իրանի եւ Ռուսաստանի դերակատարութիւնն ու ներուժը՝ տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու գործում. «Տարածաշրջանային հարցերի շուրջ երկու նախագահների ուշադրութեանն է արժանացել միակողմանիութեանը հակազդելու հարցը եւ բազմակողմանիութեանը ուշադրութիւն դարձնելու անհրաժեշտութիւնը: Մանրամասն բանակցութիւններ են վարւել պատժամիջոցների վերացմանն ուղղւած Վիեննայի բանակցութիւնների շուրջ: Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել այս կապակցութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան տրամաբանական դիրքորոշումները»,- տեղեկացրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։