Կառավարութեան խօսնակ Ալի Բահադորի Ջահրոմին իր թւիթերան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ-ի գործադրած հակաիրանական առաւելագոյն ճնշման քաղաքականութեան ձախողման փաստին:
«alikonline.ir» - Կառավարութեան խօսնակ Ալի Բահադորի Ջահրոմին իր թւիթերան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ-ի գործադրած հակաիրանական առաւելագոյն ճնշման քաղաքականութեան ձախողման փաստին:
«Իրանի նաւթի արտահանման ռեկորդային ծաւալների մասին արեւմտեան երկրների մեդիաների յայտարարութիւնները, փաստում են, որ ԱՄՆ-ի գործադրած առաւելագոյն ճնշման քաղաքանութիւնը ձախողել է»,- գրել է նա:
«Գործնական բնոյթի եւ արդիւնքների վրայ հիմնւած Իրանի արտաքին քաղաքականութիւնը չէզոքացրել է առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը, եւ փաստում է այն մասին, որ կարելի է յոյս չկապել Վիեննային եւ Նիւ Եօրքին, այնուամենայնիւ, յաջողութիւններ ունենալ՝ պատժամիջոցների ազգեցութեան նւազեցման ուղղութեամբ»,- նշել է նա:
«Իրանի ժողովուրդն այս ճակատամարտի յաղթողն է»,- շեշտել է նա: