ՀՀ-ում Իրանի դեսպանը նշել է, որ Իրանը ձգտում է վերացնել պատժամիջոցների եւ ինքնասահմանափակման խնդիները, ընդլայնել սեփական հնարաւորութիւնները, մասնաւորապէս՝ զարգացնել արտահանման ծաւալները. հաղորդում է Yjc.ir-ը:
«alikonline.ir»- ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադրախշան Զոհուրին նշել է, որ Իրանը ձգտում է վերացնել պատժամիջոցների եւ ինքնասահմանափակման խնդիները, ընդլայնել սեփական հնարաւորութիւնները, մասնաւորապէս՝ զարգացնել արտահանման ծաւալները. հաղորդում է Yjc.ir-ը:
Նշելով, որ մեր երկրի տնտեսութեան զարգացման խոշոր քաղաքականութիւններից, եւ արտաքին ոլորտին առնչող ուղղութիւններից բարիդրացիական կապերի ամրպնդմանը միտւած քայլերն են, դեսպան Զոհուրին աւելացրել է, որ փորձ է կատարւում զարգացնել տնտեսութիւնը հարեւանների հետ կայուն կապերի, եւ առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացման միջոցով:
«Այս հրամայականի իրականացման համար կառավարութիւնը յատուկ լուծումներ է կիրառում, արտաքին քաղաքական բոլոր գերատեսչութիւնների ներգրաւման միջոցով, եւ բոլոր դեսպանութիւնները պատրաստամութիւն են ցուցաբերել՝ նպաստելու գործընթացի ապահովմանը»,- նշել է նա:
Ըստ դեապանի՝ մեր թոյլ կէտերից այն է, որ տարբեր ոլորտներին առնչւող դրական ձեռքբերումներն աշխարհին դեռեւս ճիշտ չենք ներկայացել:
«Աշխարհը բաւարար չափով տեղեկացւած չէ մեր ունեցած հնարաւորութիւնների լայն բազայի մասին»,- նշել է նա:
Անդրադառնալով արտադրութեան ծաւալների աճին միտւած քայլերին, նա կարեւորել է ներքին արտադրութեան որակի զարգացումը՝ այն միջազգային չափորոժիչներին համապատասխան դարձնելը, մասնաւորապէս՝ փոխադրման, փաթեթաւորմանն առնչւող անհրաժեշտ պահանջների կիրառումը, որը դեսպանի համոզմամբ՝ կարող է նպաստել արտահանման եւ արտադրութեան ծաւալների կրնակի աւելացմանը:
Դեսպան Զոհուրին նաեւ կարեւորել է արտաքին շուկային առնչւող տեղեկատւական բազայի համալրման, եւ տնտեսութեան ոլորտի ներուժի բացայայտման անհրաժեշտութիւնը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ առեւտրական կապերի զարգացմանը, նա շեշտել է, որ կարելի է միջոցներ ձեռնարկել եւ տարբեր խմբերի գործուղել իրանական շուկայի վերաբերեալ լուսաբանական եւ փոխճանաչողական գործընթացների նպաստման ուղղութեամբ, այդ երկրում իրանական շուկայի հեղինակութեան բարձրացման նպատակով: