Ալի Շամխանին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Վիեննայում ընթացող բանակցութիւններին՝ բացառելով Արեւմուտքի հետ Միջուկային գործարքի վերականգնման շուրջ ընթացող բանակցութիւններից բացի, այլ թեմաների շուրջ բանակցութիւնը:
«alikonline.ir» - Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Վիեննայում ընթացող բանակցութիւններին՝ բացառելով Արեւմուտքի հետ Միջուկային գործարքի վերականգնման շուրջ ընթացող բանակցութիւններից բացի, այլ թեմաների շուրջ բանակցութիւնը:
«ԱՄՆ-ն եւ Եւրոպան ձախողեցին Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների կատարման փորձութիւնը: Գործարքը այժմ լոկ դատարկ պատեան է դարձել Իրանի համար՝ տնտեսական դաշտում եւ պատժամիջոցների վերացման առումով:
ԱՄՆ-ի եւ Եւրոպայի հետ վերհամաձայնագրային բանակցութիւններ չեն լինի»,- գրել է նա: