ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշի հետ
«alikonline.ir»- ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն այսօր՝ փետրւարի 19-ին, Միւնխէնի 58-րդ անվտանգութեան համաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը անդրադարձել է Աֆղանստանի ճգնաժամի լուծման ուղիներին՝ նշելով, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել այդ երկրում ներառական կառավարութեան ձեւաւորման գաղափարի ուղղութեամբ՝ տարբեր քաղաքական շերտերի ներգրաւման միջոցով, միեւնոյն ժամանակ օժանդակել Աֆղանստանին մարդասիրական օգնութիւնների տրամադրմանը։
Հանդիպման ընթացքում քննարկւել է տարածաշրջանային, մասնաւորապէս՝ Աֆղանաստանի, Եմէնի վերջին զարգացումները, ինչպէս նաեւ՝ երկուստեք այլ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Նշելով, որ պարբերական բնոյթի հանդիպումները ՄԱԿ-ի եւ մեր երկրի քաղաքական ղեկավարութեան միջեւ տարբեր հարցերի վերաբերեալ երկկողմանի կապերի ընդլայնման եւ փոխըմբռնման մթնոլորտի կայացման պատճառ են դարձել, ԱԳ Նախարարը կարեւորել է Աֆղանստանի ճգնաժամի հանգուցալուծման ուղղութեամբ աֆղանցի տարբեր խմբերի ներգրաււումը՝ համագործակցութեան մթնոլորտի կայացման նպատակով, եւ միջազգային բնոյթի մարդասիրական օժանդակութեան տրամադրումը։
ԱԳ նախարարը անդրադառնալով Վիեննայի բանակցութիւնների վերջին զարգացումներին, շեշտել է Իրանի պատրաստակամութիւնը՝ բանակցութիւնների դրական արդիւնքների արձանագրման ապահովման ուղղութեամբ, ընդգծելով Իրանի անշրջելի պահանջը՝ պատժամիջոցների չեղարկման առնչութեամբ։
ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարն էլ իր հերթին ուրախութիւն է յայտնել մեր երկրի ԱԳ նախարարի հետ հանդիպման եւ համագործակցային մթնոլորտի կաացման կապակցութեամբ:
Գուտրէշը, շեշտել է, որ անհրաժեշտ է նպաստել Աֆղանստանում իրական, այլ ոչ թէ ձեւական բնոյթի ներառական կառավարութեան ձեւաւորման գաղափարին, որտեղ ընդգրկւած կը լինեն Աֆղանստանի քաղաքական տարբեր տարրերը։
Նա, բարձր է գնահատել Իրանի որդեգրած քաղաքականութիւնը աֆղան միգրանտների ապաստարան տալու համար, եւ ՄԱԿ-ի պատրաստակամութիւնն է յայտնել նպասելու Իրանի ջանքերին, գաղթականներին աջակցելու առնչութեամբ։
Ինչ վերաբերում է Վիեննայի բանակցութիւններին, ՄԱԿ-ի ղեկավարը նշել է, որ բոլորը սրտատրոփ սպասում են բանակութիւնների կայացման, եւ առկայ խնդիրների լուծմանը: