Հա

Քաղաքական

22/02/2022 - 10:40

«Թեհրանի եւ Դուհայի յարաբերութիւնները անհրաժեշտ է խորացնել՝ բոլոր ոլորտներում». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահն երէկ Կատարի էմիրի հետ հանդիպումից յետոյ երկու երկրների բարձրաստիճան պատւիրակութիւնների համատեղ նիստի ընթացքում անդրադարձել է երկկողմ կապերի ամրապնդման ջանքերին, նշելով, որ Թեհրանն ու Դոհան ջանքեր են գործադրում տարբեր ոլորտների կապերի խորացման ուղղութեամբ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, երէկ Կատարի էմիր, Շէյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպումից յետոյ երկու երկրների բարձրաստիճան պատւիրակութիւնների համատեղ նիստի ընթացքում անդրադարձել է երկկողմ կապերի ամրապնդման ջանքերին, նշելով, որ Թեհրանն ու Դոհան ջանքեր են գործադրում տարբեր ոլորտների կապերի խորացման ուղղութեամբ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահը կարեւորել է յարաբերութիւնների զարգացման համար յստակ ծրագրեր եւ ժամկէտներ ունենալը՝ նշելով, որ երկու երկրների համատեղ տնտեսական յանձնաժողովների ղեկավարութեան հետեւողական ջանքերը կարող են նպաստել գործընթացի արագացմանը, եւ արդիւնաւէտութեան ապահովմանը:

Անդրադառնալով տարածաշրջանի երկրների հետ համագործակցութեան անցեալին նախագահը նշել է, որ Պաղեստինի անմեղ ժողովրդին աջակցութիւն ցուցաբերելու եւ սատարելու ուղղութեամբ Իրանի աւանդը, փաստում է Իրանի գործողութիւնների եւ նպատակների անկեղծութեան մասին՝ համագործակցային մթնոլորտի ստեղծման համար:

Ինչ վերաբերում է սիոնիստական ռեժիմի հետ կապերի նորմալացման տարածաշրջանային երկրների փորձերին, ապա նախագահը զգուշացրել է դրա վտանգաւոր հետեւանքների մասին, շեշտելով, որ սիոնիստների տարածաշրջանում ընդլայնման փորձերը կարող են աղէտաբեր հետեւանքներ ունենալ բոլորի համար:

Կատարի էմիրն էլ իր հերթին, յայտնել է Միջուկային գործարքի շուրջ բանակցութիւններում լաւ պայմանաւորւածութեան հասնելու հարցում օգնելու իր պատրաստակամութեան մասին:

«Կատարի կառավարութիւնն իր ողջ ուժերով փորձում է նպաստել բանակցային գործընթացին եւ յուսով է, որ մօտ ապագայում կը լուծւեն խնդիրները»,- նշել է էմիրը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։