Հա

Քաղաքական

22/02/2022 - 13:30

«Բնական գազը կերտելու է աշխարհի էներգետիկ ապագան». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ փետրւարի 22-ին ելոյթով հանդէս է եկել գազ արտադրող եւ արտահանող երկրների 6-րդ համաժողովում:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ փետրւարի 22-ին ելոյթով հանդէս է եկել գազ արտադրող եւ արտահանող երկրների 6-րդ համաժողովում:

Իր ելոյթում այաթ. Ռէյիսին յոյս է յայտնել, որ ընթացիկ համաժողովը կը նպաստի անդամ երկրների նպատակների իրագործմանը, որոնց միջոցով հնարաւոր կը լինի պահպանել բնական գազի պաշարները:

«Գազը մաքուր վառելանիւթ է, անվտանգ եւ հարուստ ռեսուրսներով, որոնք պէտք է օգտագործւեն առաջիկայ տասնամեակներում, եւ այս էներգիան կերտելու է աշխարհի էներգետիկ ապագան, եւ մենք պէտք է օգտագործենք այն կորոնավիրուսի համաճարակից յետոյ տնտեսական իրավիճակի բարելաւման դժւարին ճանապարհին:

Բնական գազը կը կազմի աշխարհի էներգիայի սպառման զգալի մասը գալիք տասնամեակների ընթացքում եւ կը պահպանի իր տնտեսական, տեխնիկական եւ բնապահպանական առաւելութիւնները այլ վառելիքների նկատմամբ:

Առաջիկայ տասնամեակների ընթացքում էլեկտրաֆիկացման աճի միտումը եւ բնական գազի դերը՝ որպէս էլեկտրաէներգիայի արտադրութեան ամենակարեւոր աղբիւր, ամրապնդում են այս հեռանկարը: Այս տեսանկիւնից՝ որպէս Գազ արտահանող երկրների ասամբլեայի անդամներ համաշխարհային շուկայ աւելի շատ բնական գազ մատակարարելու մեր մօտեցումը մարդասիրական մօտեցում է»,- ասել է նախագահը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։