Հա

Քաղաքական

23/02/2022 - 13:05

Ամիր Աբդօլլահեանը հանդիպել է Օմանի ԱԳ նախարարի հետ

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը այսօր՝ փետրւարի 23-ին, ԱԳ Նախարարութիւնում ընդունել է օմանցի իր գործընկերոջը՝ Բադր բին Համադ ալ Բուսաիդիին:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը այսօր՝ փետրւարի 23-ին, ԱԳ նախարութիւնում ընդունել է օմանցի իր գործընկերոջը՝ Բադր բին Համադ ալ Բուսաիդիին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Երկու ԱԳ նախարարները քննարկելու են Իրանի եւ Օմանի միջեւ յարաբերութիւնների զարգացման քայլերը:

Նշենք, որ Օմանի ԱԳ նախարարը այսօր առաւօտեան ժամանել է Թեհրան, օդանաւակայանում նրան դիմաւորել է Մասկատում Իրանի դեսպան Ալի Նաջաֆին:

Իրանի եւ Օմանի ԱԳ նախարարների միջեւ հանդիպումից յետոյ, երկու պաշտօնեաները մասնակցելու են մամլոյ ասուլիսի, այնուհետեւ Բադր բին Համադ ալ Բուսաիդիին կը հանդիպի Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի հետ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։