Հա

Քաղաքական

11/04/2022 - 08:40

Հանրապետութեան նախագահ. «Միջուկային Գործարքի բանակցութիւնները երկրի արտաքին քաղաքական միակ օրակարգը չէ»

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին մի խումբ բարձրաստիճան տնօրէնների, ղեկավարների եւ մամուլի աշխատակիցների հետ հանդիպմանը նշել է, որ Միջուկային գործարքի վերաբերեալ բանակցութիւններն երկրի արտաքին քաղաքականութեան միակ օրակարգը չէ:

«alikonline.ir»- Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ ապրիլի 10-ին, մի խումբ բարձրաստիճան տնօրէնների, ղեկավարների, եւ մամուլի աշխատակիցների հետ հանդիպմանը նշել է, որ Միջուկային գործարքի վերաբերեալ բանակցութիւններն երկրի արտաքին քաղաքական միակ օրակարգը չեն:

Հանրապետութեան նախագահը կարեւորել է տեղի ունեցած ձեւաչափի նման տարբեր հանդիպումների կայացումը՝ յորդորելով, բոլոր գերատեսչութիւններին, պարբերաբար կազմակերպելու հանդիպումներ, այդ թւում՝ ընդդիմադիրների եւ գիտնականների ներգրաւմամբ:

Հանրապետութեան նախագահը՝ յղում կատարելով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի շեշտադրումներին նշել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել ժողովրդի իրաւունքների եւ արդարութեան պահպանման ուղղութեամբ, մասնաւորապէս՝ բանկային, եւ հարկայն համակարգում օրէնքների ճիշտ գործադրման համար:

Նախագահը կարեւորել է մամուլի ազդեցութիւնը ժամանակակից աշխարհում՝ շեշտելով, որ առանց արդար, պրոֆեսիոնալ, եւ պատասխանատու մամուլի՝ թշնամու դէմ պայքարում յաղթանակներ արձանագրել հնարաւոր չէ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։