Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր առաւօտեան Բանակի օրւայ առիթով կայացած բանակի շքերթի ընթացքում իր ելոյթի ժամանակ նշել է, որ Իրանը մշտապէս դիտարկում է սիոնիստական ռեժիմի թէկուզ տեղաշարժերը, եւ չի վրիպում թէկուզ, ամենափոքր ակտիւութիւնը:
«alikonline.ir»- Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ ապրիլի 18-ի առաւօտեան Բանակի օրւայ առիթով կայացած զինւորական շքերթից յետոյ իր ելոյթի ընթացքում նշել է, որ Իրանը մշտապէս դիտարկում է սիոնիստական ռեժիմի տեղաշարժերը, եւ, թէկուզ ամենափոքր ակտիւութիւնը չի վրիպում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նախագահ Ռէյիսին շնորհաւորելով Բանակի օրւայ առիթով նշել է, որ սիոնիստական ռեժիմի ամենափոքր տեղաշարժը յանգեցնելու է՝ ԶՈւ-ի արագ արձագանգին՝ այդ երկրի ուղղութեամբ:
Նախագահ Ռէյիսին հանգմանօրէն անդրադարձ է կատարել Զինւած ուժերի գործունէութեանը, մասնաւորապէս՝ Պարտադրեալ պատերազմի տարիների աւանդին, շեշտելով, որ պատմութեան էջերում մշտապէս կը յիշւեն բանակի սխրանքները:
Նախագահը շեշտել է, որ բանակն ունի բարձր կարողականութիւն տարբեր ուղղութիւններով: Ըստ Նախագահի՝ բանակն վայելում է ժողովրդական վստահութեան բարձր մակարդակ, եւ այդ կառոյցն մշտապէս եղել է ժողովրդի կողքին, ծառայել է նրանց նաեւ՝ հումանիտար աղէտների օրերին: Ըստ Նախագահի բանակը զինւած է առաւելագոյն դիմադրողականութեամբ՝ արձագանգելու թշնամիների ամենաչնչին ակտիւութեանը: