Հա

Քաղաքական

26/04/2022 - 09:01

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսէն Աւագեանն իր հաւատարմագրերն է յանձնել Հանրապետութեան նախագահին

Ապրիլի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանն իր հաւատարմագրերը յանձնեց Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին:

«alikonline.ir»- Ապրիլի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանն իր հաւատարմագրերը յանձնել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին:

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախագահ Ռէյիսին յոյս է յայտնել, որ նրա գործունէութեան ընթացքում էական առաջընթաց կը գրանցւի հարեւան եւ բարեկամ երկու երկրների յարաբերութիւնների տարբեր ուղղութիւններում, ինչպիսիք են տնտեսական յարաբերութիւնները, առեւտուրը եւ այլ ոլորտները։

Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Աւագեանը նշել է, որ առաւելագոյն ջանքեր կը գործադրի երկու երկրների յարաբերութիւնների շարունակական զարգացման ուղղութեամբ։

ԻԻՀ նախագահը խնդրել է նաեւ իր ջերմ ողջոյնները փոխանցել ՀՀ ղեկավարութեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։