Հանրապետութեան Նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ երէկ մայիսի 1-ին կայացած տնտեսական համակարգող յանձնաժողովի նիստի ընթացքում հրահանգել է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ երկրից պարենային ապրանքների մաքսանենգութեան դէմ պայքարի ուղղութեամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն։
«alikonline.ir»- Հանրապետութեան Նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ երէկ մայիսի 1-ին, կայացած տնտեսական համակարգող յանձնաժողովի նիստի ընթացքում հրահանգել է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ երկրից պարենային ապրանքների մաքսանենգութեան դէմ պայքարի ուղղութեամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն։
Հանրապետութեան նախագահը շեշտել է, որ պարենային դեֆիցիտի անվտանգութեան ապահովման ուղղութեամբ համապատասխան քայլեր ձեռնարկել։ Նա նաեւ ընդգծել է երկրից անօրինական արտահանումների կանխարգելման եւ մաքսանենգութեան դէմ պայքարի առնչութեամբ նոր ռազմավարութիւն մշակել։
Նիստի ընթացքում քննարկւել է շուկայական գների վերահսկման, թանկացումների կանխարգելման եւ ապօրինութիւնների պատժի խստացման վերաբերեալ քայլերի իրականացումը։
Հանրապետութեան նախագահը նաեւ տնտեսութեան հարցերով նախարարութեանը հրահանգել է ուսումնասիրել կրիպտոարժոյթների վերաբերեալ համաշխարհային շուկայական իրավիճակը՝ կրիպտոաժոյթների ներքին շուկայի կարգաւորման նպատակով։