Հա

Քաղաքական

02/05/2022 - 08:51

Հանրապետութեան նախագահը կարգադրել է արտակարգ քայլեր ձեռնարկել պարենային ապրանքների մաքսանենգութեան դէմ պայքարի ուղղութեամբ

Հանրապետութեան Նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ երէկ մայիսի 1-ին կայացած տնտեսական համակարգող յանձնաժողովի նիստի ընթացքում հրահանգել է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ երկրից պարենային ապրանքների մաքսանենգութեան դէմ պայքարի ուղղութեամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

«alikonline.ir»- Հանրապետութեան Նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ երէկ մայիսի 1-ին, կայացած տնտեսական համակարգող յանձնաժողովի նիստի ընթացքում հրահանգել է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ երկրից պարենային ապրանքների մաքսանենգութեան դէմ պայքարի ուղղութեամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Հանրապետութեան նախագահը շեշտել է, որ պարենային դեֆիցիտի անվտանգութեան ապահովման ուղղութեամբ համապատասխան քայլեր ձեռնարկել։ Նա նաեւ ընդգծել է երկրից անօրինական արտահանումների կանխարգելման եւ մաքսանենգութեան դէմ պայքարի առնչութեամբ նոր ռազմավարութիւն մշակել։

Նիստի ընթացքում քննարկւել է շուկայական գների վերահսկման, թանկացումների կանխարգելման եւ ապօրինութիւնների պատժի խստացման վերաբերեալ քայլերի իրականացումը։

Հանրապետութեան նախագահը նաեւ տնտեսութեան հարցերով նախարարութեանը հրահանգել է ուսումնասիրել կրիպտոարժոյթների վերաբերեալ համաշխարհային շուկայական իրավիճակը՝ կրիպտոաժոյթների ներքին շուկայի կարգաւորման նպատակով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։