Հա

Քաղաքական

08/05/2022 - 14:00

ԱԳ նախարարը ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարին

ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն՝ այսօր մայիսի 8-ին, ԱԳ նախարարութիւնում ընդունել է աշխատանքային այցով Թեհրան ժամանած Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուին:

«alikonline.ir» - ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն՝ այսօր մայիսի 8-ին, ԱԳ նախարարութիւնում ընդունել է աշխատանքային այցով Թեհրան ժամանած Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուին, հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Զբիգնեւ Ռաուին եռօրեայ աշխատանքային այցով Թեհրան է ժամանել երէկ գիշեր եւ հանդիպել է մեր երկրի բարձրաստիճան պաշտօնեաներից մի քանիսի հետ:

Նախքան ԱԳ նախարարի հետ հանդիպումը Լեհաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ:

Մինչեւ հանդիպումը, ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն անդրադարձել էր նախատեսւած այցին՝ նշելով, որ իր լեհ գործընկերոջ հետ քննարկելու է երկկողմ յարաբերութիւններին առնչւող՝ տարածաշրջանային, միջազգային եւ այլ ոլորտի հարցերի լայն շրջանակ:

Այցի ծրագրում նախատեսւած է Լեհաստանի փախստականների Իրան ժամանման 30-րդ տարելիցի միջոցառումները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։